Պետք է ձգտենք, որ Հայաստանում, ինչպես  զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր անհատույց

Լուրեր

04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Բժշկական օրացույցում առանձնացնելով այս օրը` երախտագիտություն ենք հայտնում արյան կամավոր դոնորներին, միաժամանակ հանրության ուշադրությունը բևեռելով սոցիալական մեծ նշանակություն ունեցող այս հարցին:

Դոնորության վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը կարևոր է առողջապահական կառույցների և կամավոր դոնորների ներգրավման տեսանկյունից, քանի որ արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Հաճախ արյան բաղադրամասի ժամանակին իրականացված փոխներարկումը մարդկային կյանք է փրկում:

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2017թ. կատարվել է մոտ 15 000: Սակայն մենք դեռևս հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր ունենք:

Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ  հիվանդի հարազատներն ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ նա չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասեր:

Պետք է ձգտենք, որ Հայաստանում, ինչպես  զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր անհատույց:

Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ` պետք է նշել, որ անհատույց դոնորությունն ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու  մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզել և խրախուսել:

Խորին հարգանքի ու երախտիքի են արժանի  բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց արյունն են նվիրում դրա կարիքն ունեցողներին։ Առավել ևս նրանք, ովքեր բազմիցս դոնոր են հանդիսացել:

Անհատույց  դոնորությունը անվտանգ արյան գրավականն է: Մեկ դոնորից ստացված արյունը կարող է փրկել երեք տարբեր հիվանդի կյանք:

Ամեն տարի արյան դոնորի միջազգային օրն անցկացվում է տարբեր կարգախոսների ներքո: Այս տարվա կարգախոսն է. «Նվիրի՛ր արյուն, փրկի՛ր կյանք, դարձի՛ր հերոս»:

Արյունաբանական կենտրոնը արյան դոնորի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպել է կամավոր անհատույց արյունատվության ակցիա։ Բազմակի անգամ արյունտավությանը մասնակցած դոնորները պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։ Միջոցառման շրջանակներում մանկական բաժանմունքի երեխաները արյան կամավոր դոնորներին նվիրել են իրենց պատրաստած շնորհակալական բացիկները: