Շիրակի մարզը մնացել է առանց դատավորների. փաստաբանները դժգոհ են

Լուրեր

25.08.2026 | 15:45
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալը կալանավորվել է
25.08.2026 | 15:34
Կրիչներ են առգրավել, էական բան չկա. Էրիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:23
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգը
25.08.2026 | 15:19
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Մոսկվա
25.08.2026 | 15:18
Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպել են Արցախի Բերձորում․ քննարկվել է էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը․ (թարմացված)
25.08.2026 | 15:15
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 99 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Տոտենհեմ»
25.08.2026 | 15:10
Քոչարյանի գործում Սերժ Սարգսյանի անունը կա // Սիրուշոյի ընկերության գրասենյակը կապարակնքել են․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 15:05
Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:50
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ավելի քան 2.5 մլրդ դրամ հարկ չվճարելու համար
25.08.2026 | 14:44
Ծառուկյանը խոսում էր իր առյուծի մասին, մեկ էլ հոպ՝ առյուծը սատկեց, Ծառուկյանը հայտնվեց բանտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:39
ԱՄՆ-ն Սիրիան հանել է «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցուցակից, որում այն ներառվել էր 1979 թվականին
25.08.2026 | 14:33
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի հունվարի 18-ի որոշմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ բոլոր 4 դատավորներին տեղափոխելու են մայրաքաղաք։

Շիրակի մարզի փաստաբաններն, այս որոշումը համարելով անտրամաբանական և անհասկանալի, ահազանգում են, որ այն կխաթարի դատարանի աշխատանքը, մեծ վնաս կպատճառի կալանավորների իրավունքներին, կվատնվեն պետության գումարները, քանի որ դատավորը, քրեական գործերի քննությունը կիսատ թողնելով, ավարտին չհասցնելով, հեռանում է, այն հանձնելով մեկ այլ դատավորի, որը գործի քննությունը սկսում է զրոյից։ Բացի այդ, ըստ փաստաբանների, արհեստականորեն կերկարաձգվեն կալանքի տակ գտնվողների պահման ժամկետները՝ պետական միջոցներից լրացուցիչ ծախսեր առաջացնելով։

Գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանի դիտարկմամբ ԲԴԽ-ի այս որոշման պատճառով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մնացել է առանց քրեական մասնագիտացմամբ դատավորների, իսկ նրանք 6-7 ամիս է՝ ինչ նշանակվել էին։

«Գոնե առանձին-առանձին տեղափոխեին, էլի կհասկանայիր, ասենք մեկին տեղափոխեին, տեղը ուրիշ դատավոր բերեին, որ քրգործերի վրա այսքան շատ չազդեր, բայց սա ի՞նչ վերաբերմունք է Շիրակի մարզի նկատմամբ։

4 դատավորի վարույթում հիմա ինչ գործ կա, նորից, զրոյից պիտի սկսվի։

Կա քրեական գործ, որը 5-6 դատավորի ձեռքով է անցել։ Շիրակի դատարանը դարձել է փորձադաշտ, գալիս 5-6 ամիս մնում, հեռանում են։ Ստացվում է, որ պետությունն անիմաստ փող է տալիս մարզի դատավորներին, որովհետև մի քանի ամիս աշխատում են, փաստացի ավարտին չեն հասցնում գործը, նոր դատավոր է գալիս, զրոյից սկսում, հինը ինչ արել, չի արել, արդեն կարևոր չէ։ Պետության փողերի վատնումը էլ ոնց է լինում։

Գործեր կան՝ 8-9 տարի քննվում են, բայց դրանք ողջամիտ ժամկետում պիտի ավարտվեն»։

Փաստաբան Արամայիս Հայրապետյանի ասելով էլ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործերի քննությունը կոլապսի առաջ է կանգնած։

«Գործի քննությունը տևում է տարիներ, որի ընթացքում անձանց նկատմամբ կիրառված են լինում խափանման միջոցներ, անձինք չգիտեն՝ իրենց կյանքը ինչպես պլանավորեն․ ի վերջո, դատվելու են, չեն դատվելու։ Փաստաբանների մոտ են գործերը կուտակվում, ծանրաբեռնվածություն առաջացնում, մարդիկ զրկվում են իրենց գործի՝ ողջամիտ ժամկետներում քննություն ունենալու իրավունքից։ Դա արդեն իրավունքի խախտում է ՝ անկախ գործի ելքից։

Զարմանում եմ՝ Բարձրագույն դատական խորհուրդն ի՞նչ տրամաբանությամբ է կադրերին նշանակում և ի՞նչ տրամաբանությամբ է այս որոշումները կայացնում, Շիրակի մարզի ազգաբնակչությունն արդար դատաքննություն ունենալու իրավունք չունի՞», -ասում է Արամայիս Հայրապետյանը։

Ըստ փաստաբանի՝ պիտի պայման դնել․ եթե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի են աշխատանքի ընդունում, գոնե առնվազն պիտի աշխատի 3-4 տարի։ Եթե անձը համաձայն չէ, թող չնշանակվի։

Փաստաբան Թամարա Յայլոյանն էլ նշում է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նույն վիճակն է նաև քաղաքացիական գործեր քննող դատավորների դեպքում։ Ամուսնալուծության հայցի քննությունը 2-3 տարի է տևում, երբեմն անձինք ստիպված են լինում հրաժարվել դատական պրոցեսից։

«Տուժողի կողմից նայենք այս ամենին։ Տտուժողն ամեն անգամ գալիս, ամեն անգամ վերապրում է այս ամենը, և նորից իրեն ասում են՝ դատական պրոցեսը չի ավարտվում։ Ասենք՝ նորից պիտի գա ու իրեն վնաս պատճառած անձին նորից տեսնի, պատմի, ասի։ Եվ քանի որ 4-5 տարի է անցնում, մարդկանց մեծ մասը, վկաները մոռանում են և՛ դեպքերը, և՛ հանգամանքները։ Հետագայում տարակարծության տեղիք է տալիս, որովհետև մյուս կողմի փաստաբանն էլ հայտարարում է, որ տեսեք՝ նախկինում էսպես էր ասում, հիմա էսպես է ասում կամ էս հանգամանքը նշել էր, այս պահին այս հանգամանքը չի նշում։ Բայց մարդն ասում է՝ գիտեք ինչ, ես էլ ի վիճակի չեմ, հետո չեմ էլ կարող վերհիշել, վերապրել այս ամենը»։

Թամարա Յայլոյանի ասելով Շիրակի մարզը հանրապետության երկրորդ մարզն է և՛ բնակչության քանակով, և՛ գործերի քանակով, և նման մոտեցումը փաստաբանն անլուրջ է համարում։

Բարձրագույն դատական խորհրդից Factor.am-ին խոստացան այս թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացնել առաջիկայում։

Արմիկ Մովսիսյան