Ստուգումներ՝ ԿԳՆ-ում. Թիրախում Արմեն Աշոտյանն է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով` ԿԳ նախարարությունում ստուգումներ են. մանրազնին ստուգվում են նախկին նախարարների բոլոր գործերը: Մասնավորապես թիրախավորված են Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունում կատարված աշխատանքները:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս հանգամանքը սարսափի մեջ է գցել Աշոտյանի թիմին, նրանք զանգահարում են իրար և մտահոգված փորձում հիշել, թե ով ինչ կասկածահարույց գործարք է կատարել:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մարտական է տրամադրված և համոզված է, որ չարաշահումներ հայտնաբերվելու են, իսկ ստուգումները անհետևանք չեն մնալու:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: