Կոռուպցիայի դեմ պայքարը նոր կառավարությունը Հայաստանում տանում է ոչ թե համակարգված, այլ հատվածական. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջնահերթություններից մեկը հայտարարել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ ուղղությամբ արդեն սկսել են տեսանելի քայլեր անել: Ապացույցը ոստիկանության եւ ԱԱԾ վերջին բացահայտումներն են: Միայն թե, նկատենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը նոր կառավարությունը Հայաստանում տանում է ոչ թե համակարգված, այլ հատվածական:

Մինչդեռ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում են մասնագետները, դեռ 2015թ. Հայաստանում գործում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի ղեկավարը, կառավարության որոշման համաձայն, վարչապետն է: Կառավարության 2015թ. փետրվարի 19-ի 165-Ն որոշման համաձայն` նաեւ նախատեսված է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի ստեղծումը, նրա իրավասություններն ու պարտականությունները: Սակայն նախորդ կառավարության օրոք այդ փորձագիտական հանձնախումբը, դեռ լիազորություններն ամբողջությամբ չստանձնած, լուծարվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները տեսակետ են հայտնել, որ Հայաստանում առավել արդյունավետ կլինի փորձագիտական հանձնախմբի վերականգնումն ու աշխատեցնելը, իսկ մինչ այդ վարչապետը պետք է հանդիպի խմբի անդամների հետ: Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե խորհրդի հետագա գործունեության հետ կապված ոչինչ չի կարող ասել, սակայն փոխանցեց կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: «Վարչապետը կարծում է, որ կոռուպցիան արմատախիլ անելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետության քաղաքական ղեկավարությունը ներգրավված չլինի կոռուպցիայի մեջ: Եվ քանի որ ինքը կարող է հավաստիացնել, որ ներգրավված չէ, հետեւաբար առաջին գլխավոր քայլն արդեն արված է»:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: