Վրաստանի նախագահը չի ողջունում ՌԴ-ի հետ հնարավոր ավիահաղորդակցության վերականգնումը

Լուրեր

17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Ես չեմ ողջունում Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ «բոլոր գործընկեր երկրները խոսքով կամ գործով առավելագույն համերաշխություն են հայտնում Ուկրաինայի անձնուրաց պայքարին, իր ու հասարակության մեծ մասի համար կառավարության և իշխող կուսակցության դիրքորոշումն անհասկանալի է»։

«Ես կիսում եմ այն ​​փաստարկը, որ նրանք օգտագործում են այս դիրքորոշման համար, այսինքն՝ դա, իբր, ծառայում է Ռուսաստանում ապրող վրացիների խնդիրները մեղմելուն։ Չնայած ամիսներ շարունակ իմ բոլոր ջանքերին՝ ինձ չհաջողվեց  արդյունքի հասնել քաղաքացիության տրամադրման չափանիշների պարզեցման հարցում․ մի խնդիր, որն ամենից շատ անհանգստացնում է արտերկրի մեր հայրենակիցներին, այդ թվում՝ Ռուսաստանում բնակվող։ Ներկայում, եթե մենք ինչ-որ կերպ հիշում ենք Ռուսաստանի հնացած հնարքները, պետք է հասկանանք, որ Կրեմլը «շպրտելու է» նման թեմաները, երբ հույս ունենա ինչ-որ պառակտում ստեղծել մեր և մեր արևմտյան գործընկերների միջև։ Դա անընդունելի է»,- ասվում է Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ։

Նա կոչ է արել կառավարությանը լրջորեն ստուգել ՌԴ քաղաքացիների հոսքի հարցը՝ իր բոլոր սոցիալական և քաղաքական չափանիշներով, որպեսզի հանրությունը զգա, որ հաշվի են առնվում և պաշտպանվում են իր ազգային շահերն ու անվտանգությունը։

«Նաև թռիչքները վերսկսելու փոխարեն՝ կառավարությունը պետք է հոգ տանի երկրի հեղինակության մասին, կտրականապես պատասխանի երկրի հասցեին հնչող մեղադրանքներին՝ Վրաստանի միջոցով պատժամիջոցները շրջանցելու մասին։ Այդ ամենը պահանջում է պետական լուրջ մոտեցում ու մեղադրանքների հերքում, որոնք կլինեն կատեգորիկ ու փաստերով»,- ասվում է Վրաստանի նախագահի հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան