Հերթական շոուն է, փորձում են շեղել հանրությանը. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը հերթական շոուն է, շատ հանգիստ եմ ընդունում այդ ամենը»- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ միջնորդության մասին լրագրողներից է տեղեկացել և դեռևս չի հասցրել ծանոթանալ բովանդակությանը։ 

«Մինչ այս որևէ տեղեկություն չեմ ստացել ո՛չ Դատախազությունից, ո՛չ ԱԺ նախագահից, ո՛չ էլ որևէ հարցաքննության ժամանակ քննչական մարմիններն ինձ ասել են, որ կարող է նման միջնորդություն լինել։ Երբ ստանամ փաստաթղթերը, ծանոթանամ բովանդակությանը, հավելյալ տեղեկություններ անպայման կներկայացնեմ»,- ասաց Օհանյանը։ 

Թե ինչ հարցաքննությունների է մասնակցել, Օհանյանը հրաժարվեց պատասխանել, և նշեց, որ այդ միջնորդագիրը Հայաստանում տիրող իրավիճակից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակ ունի․ «Այսօվա իշխանությունները փոխարեն զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով և ամենակարևորը՝ երեկ ահասարսուռ, աղետալի դեպք է տեղի ունեցել ԶՈՒ-ում, փոխարեն դրանով զբաղվեն, փորձում են այս տեղեկությամբ շեղել»։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ 

Անդրադառնալով Ազատ գյուղի զորանոցում երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ Օհանյանը նշեց․ «Ժամանակավոր կացարանը կարող է վերանորոգված չլինել, պատերը սվաղած չլինեն, սակայն այնտեղ պետք է պայմաններ լինեն` հակահրդեհային պատրաստություն, վառարանի հետ վերաբերվելու հրահանգ և այլն։ Եթե վառարանի տաքացման հետ կապված խնդիր կա, ապա հակահրդեհային պահանջների նկատմամբ շատ խիստ վերաբերմունք պետք է լինի։ Կարծում եմ, որ զորանոցում գտնվող զինվորները հենց այնպես այդ վիճակում չեն հայտնվել։ Ինչպես հայտնել էր կառավարության ղեկավարը, 2020-ից հետո է այն նախատեսված եղել, ուստի 2 տարին բավարար ժամանակ էր զրոյից կացարաններ կառուցելու համար»։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ ՀՀ–ն ունի այն ներուժը, որ տեղում համապատասխան պայմաններ կառուցի իր զինվորների համար։ Նախկինում բազմաթիվ նման շինություններ են կառուցվել՝ խիստ վերահսկողությամբ։ 

Պաշտպանության նախկին նախարարի կարծիքով՝ ղեկավար կազմը միանգամից պետք է դեպքի վայր մեկներ, և ծառայողական քննության արդյունքում որոշումներ ընդունվեին։ Նրա խոսքով՝ զորամիավորման հրամանատարությանը միանգամից ազատել աշխատանքից, «գլխատել» հրամանատարական կազմին, դա նման է այն բանին, երբ պատերազմից առաջ փոխում էին ԳՇ պետին, ՊԲ հրամանատարին։ 

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ վերջին տարիներին լուրջ հարված է հասցվել բանակին կարգապահությանը. «Բանակի քաղաքականությունը վերածվել է կենցաղային մակարդակի փիարի` կլուբնիկային, մայկա–տրուսիկային։ Զինվորների կարգապահությունը բավական իջնում է, իսկ նման դեպքերում արտակարգ պատահարներ են լինում»։ 

Նախկին նախարարի դիտարկմամբ՝ այս դեպքը պետք է ահազանգ լինի, որ մյուս վայրերում կացարաններն ուսումնասիրեն, որպեսզի նման ողբերգական դեպքերը կանխարգելվեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։