600 հոգու աշխատավարձը ո՞նց ենք տալու․ Բրյուսովում ճգնաժամն ավելի է խորանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
17.02.2026 | 20:25
Պաուլու Բարբոսա․ Սպերցյանը չպետք է միանգամից տեղափոխվի թոփ ակումբ
17.02.2026 | 20:12
Լեհաստանը պատրաստվում է դատական ​​հայց ներկայացնել՝ ՌԴ-ից փոխհատուցման պահանջով. FT
17.02.2026 | 20:00
ՔՊ-ն միակ ուժն է, որ դաժան պատերազմից հետևություն է արել, սխալները խոստովանել և ներողություն խնդրել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:49
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հունաստան
17.02.2026 | 19:38
Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստին
17.02.2026 | 19:31
Կալանքի գինը․ որքան է ծախսում պետությունը բանտում պահվող անձանց վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
17.02.2026 | 19:13
Հայաստանի առաջնության լավագույն ծանրորդները հայտնի են
17.02.2026 | 19:00
Նախկինները դժգոհում են՝ ինչո՞ւ է հասարակությունը հանդուրժում սա․ ձեր բռնություններով քաղաքացի՞ եք ձևավորել, ո՛չ․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:51
Ունեմ համոզմունք, որ գործընթացը գնալու է ՀԷՑ-ը պետության գերակա շահ ճանաչելու տարբերակով․ Դավիթ Ղազինյան
17.02.2026 | 18:42
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին 23 տարվա ազատազրկում է սպառնում
17.02.2026 | 18:30
Վերջին դատավճիռը՝ Բաքվից․ Ալիևը մտադիր չէ համաներում հայտարարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում դեռևս հոկտեմբերին սկիզբ առած ճգնաժամն ավելի է խորացել։ Հիշեցնենք՝ դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել բուհը Մանկավարժական համալսարանին և Ֆիզկուլտինստիտուտին միավորելու՝ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունը, որը բողոքի ակցիաներից հետո առկախվեց։

Այժմ էլ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը չի ստորագրել Կարինե Հարությունյանի` ռեկտորի պաշտոնում վերընտրվելու արձանագրությունը, իսկ բուհի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր և լիազոր 10 անդամները հրաժարական են տվել։

Բրյուսովի համալսարանի ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող Ցոլակ Ակոպյանը պնդում է` Մաթևոսյանը չունի որևէ հիմք` ռեկտորի վերընտրվելու արձանագրությունը չստորագրելու համար:

«Երբ արձանագրությունը ներկայացրինք ստորագրման, Մաթևոսյանի օգնականի միջոցով անհիմն պատճառաբանությունների ականատես եղանք: Ասում են՝ բա գիտե՞ք՝ ինքը էլ փոխվարչապետ չի, չի կարող ստորագրել: Նախ` ինքն ի պաշտոնե չէ այդ խորհրդում, ինքն այդ խորհրդում որպես փոխվարչապետ չէ ներկայացված, այլ որպես պետական պաշտոն զբաղեցնող անձ, որին նշանակել է վարչապետը, այսինքն՝ խորհրդի կազմից իր դուրս գալը պետք է լիներ վարչապետի հրամանով, բայց թողնենք դա մի կողմ։ Այդ որոշումը պետք ստորագրվեր դեկտեմբերի 9-ով, այդ օրը Մաթևոսյանը եղել է փոխվարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ»,- ասում է նա:

Ռեկտորի ընտրությունները դեկտեմբերի 9-ին էին, թեկնածուները երկուսն էին՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու Լեզվի կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը։ Հարությունյանը 4 ձայն ավելի էր ստացել Գյուրջինյանից։ Թեև հունվարի 11-ին լրացել էր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, սակայն խորհրդի նախագահը չէր ստորագրել նրա վերընտրվելու արձանագրությունը:

Ցոլակ Ակոպյանը պնդում է` իրավունքի ուժով Կարինե Հարությունյանը պետք է շարունակի կառավարել բուհը, քանի որ նա է ընտրված ռեկտորը: Իսկ եթե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, ինքն արդյո՞ք ունի այն նույն լիազորությունները, ինչ Հարությունյանը. հարց է բարձրացնում Ակոպյանը․ «Մինչև ամսվա վերջ ի՞նչ է լինելու։ Ունենք լիքը խնդիրներ, շուտով աշխատավարձի հարց է առաջանալու, 600 հոգի աշխատավարձ չի ստանալու, ո՞վ է դրա պատասխանատվությունը կրելու։ Նախ` պետք է հասկանանք՝ ո՞վ է ռեկտորը, ռեկտորի պարտականություններ իրականացնողը, սա մի հարց, և երկրորդ` պետք է ձևավորվի խորհուրդ, որպեսզի հաստատվի բյուջեն, որովհետև աշխատավարձերը, բոլոր ծախսերը բխում են բյուջեից»:

Համբարձում Մաթևոսյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Ինչ վերաբերում է նախարարության դիրքորոշմանը, օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել էր Բրյուսովի համալսարանում առաջացած թնջուկին։

«Այս պահին մեր խնդիրն է՝ նորից կազմավորել բուհի խորհուրդը, որովհետև այդտեղ ունեինք բավականին լուրջ խնդիրներ, որոնք առաջ են բերում վստահության հարց խորհրդի գործունեության վերաբերյալ, և հարուցված գործերը նաև վերաբերում են խորհրդի գործունեության ընթացքում թույլ տրված այն խնդիրներին, որոնց որակումը կտան իրավապահ մարմինները։ Նոր խորհուրդը կձևավորվի, բուհի գործունեությունը բնականոն կապահովվի, դա, իհարկե, մեր բոլորի գերխնդիրն է, հատկապես՝ կրթության ոլորտի լիազոր մարմնի»,- ասել է նա:

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ դեկտեմբերի 30-ին բուհի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր և լիազոր 10 անդամները հրաժարական տվեցին: Բրյուսովի համալսարանում վստահ են` այդ անդամների վրա ճնշում է եղել, նրանց հրահանգել են հրաժարական տալ, որպեսզի խորհուրդը լուծարվի, և կառավարությունը ժամանակ շահի: Հրաժարական ներկայացրածները, սակայն, բոլորովին այլ պատճառաբանություններ են բերում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան