Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Սյունիքում երկու քոլեջ կարդիականացվի

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը՝ ուղղված կրթության ոլորտի զարգացմանը:

«Հաստատվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի գործողությունների պլանի հաստատումից հետո զարգացման գործընկերների հետ քննարկումներ ենք ունենալու և սկսելու ենք համագործակցության նոր փուլ՝ ծրագրի իրականացման նպատակով»,- նշել է նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ այս առումով ակնկալվում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցություն:

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» մշակվել է հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր ներառականություն, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում: Ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Նախարարի տեղակալը նաև նշել է, որ գործողությունների պլանի հաստատման համար սահմանվել է եռամսյա վերջնաժամկետ:

Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ ԵՄ-Հայաստան երկխոսության համատեքստում կրթության ոլորտն առաջնայիններից մեկն է:

«Կրթության բոլոր ուղղությունները Կենտրոնական Եվրոպայում մեր բանկի ներդրումային գործունեության հիմնական ուղղվածություններից են: Կրթության ոլորտին մենք իսկապես մեծ ուշադրություն ենք դարձնում, տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական, այլև փորձագիտական աջակցություն»,- ասել է Մաչեյ Չուրայը և պատրաստակամություն հայտնել համագործակցելու լրացուցիչ ու շարունակական կրթության իրականացման, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման ուղղություններով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված բարեփոխումները, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի առաջնային խնդիրներն ու զարգացման ուղղությունները:

Նշվել է, որ Եվրոպական միության աջակցության ծրագրերի շրջանակում դիտարկվում են Սյունիքում կրթական նոր մոդելի ներդրման և հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման հարցերը: Անդրադարձ է եղել Եվրոպական ներդրումային բանկի հետ նոր համագործակցության մեկնարկին, որի շրջանակում նախատեսվում են Սյունիքի տարածաշրջանային և Գորիսի պետական քոլեջների վերանորոգում, արդիականացում և վերազինում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Սյունիքի մարզի երկու քոլեջներում ներդրումային ծրագրերի շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ շեշտելով, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը ռազմավարական կարևոր ուղղություններից մեկն է:
Կողմերը քննարկել են Եվրոպական ներդրումային բանկի հետ հնարավոր այլ համագործակցության հեռանկարները: