«Պետք է բացատրե՞մ` էդ կարողությունները որտեղից, 10 րոպեում հնարավոր չէ»․ Գագիկ Խաչատրյանը դատարանում էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սերժ Սարգսյանի իշխանության տարիների ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկին՝ 9 դրվագ հանցագործության համար մեղադրվող Գագիկ Խաչատրյանին դատարանն այսօր թույլատրել է մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով։ Գագիկ Խաչատրյանը երկրից կբացակայի 2023 թվականի հունվարի 20-ից մինչև փետրվարի 10-ը՝ չնայած մեղադրող դատախազը դեմ էր՝ մտավախություն հայտնելով, որ Խաչատրյանը Հայաստան չի վերադառնա։

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։ Գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրում է նաև ապօրինի ճանապարհով հարստանալու համար։ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 20-ից ավելի անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում: Բացի այդ, Դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություն իրավաբանական անձ հանդիսացող 33 կազմակերպությունում, նաև ավելի քան 40 միլիարդ դրամ։ Ինքը՝ Խաչատրյանը, Factor TV-ի հետ զրույցում մեղադրանքներն անհիմն համարեց։

Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ աշխատած Գագիկ Խաչատրյանն ու նրա հարազատները հսկայական կարողություն են կուտակել։ 90-ականներից միայն պետական պաշտոններ զբաղեցրած Գագիկ Խաչատրյանին կամ նրա ընտանիքին են պատկանում Galaxy group ընկերությունների խումբը, որում ներառված են «Յուքոմ»-ը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը և այլն։ Ի դեպ, հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը 2015 թվականին ԱԺ-ում հայտարարում էր, որ մանր բիզնեսով չի զբաղվում։

2016 թվականից պետական պաշտոններին հրաժեշտ տված Գագիկ Խաչատրյանն այսօր մեծ դժկամությամբ էր պատասխանում Factor TV-ի՝ իր ունեցվածքին առնչվող հարցերին։ Խաչատրյանը պարբերաբար հայտարարում էր, որ ժամանակը կգա և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ Նույնաբովանդակ պատասխաններ Խաչատրյանը տվեց նաև ԱՄՆ-ում իր և որդիներին պատկանող շքեղ առանձնատան վերաբերյալ, որը, ի դեպ, ամերիկյան իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել։

Գագիկ Խաչատրյանը կալանավորվել էր 2019 թվականի օգոստոսին՝ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ-ն ղեկավարելու շրջանում։ Կալանքի տակ էր մինչև 2020 թվականի հոկտեմբերի 29-ը, այնուհետև ազատ արձակվեց 120 մլն դրամ գրավի դիմաց։

Գագիկ Խաչատրյանը, ըստ Գլխավոր դատախազությունից Factor TV-ին փոխանցված գրության, Դատախազության դեպոզիտային հաշվին փոխանցել է 1 մլրդ 254 մլն դրամ։ Նրա պաշտպանական թիմը պնդում է, որ այդ գումարը Խաչատրյանները չեն վճարել, թեև առկա է դեպոզիտային հաշվին։

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հեղափոխական հարթակներից հայտարարում էր ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ հետ վերադարձնելու մասին։ Առ այսօր Գագիկ Խաչատրյանը պետությանը գույք կամ դրամական միջոցներ դեռևս չի վերադարձրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան