Նոր լիազորություն՝ վարչապետից մինչև գյուղապետ․ ի՞նչ է փոխվում պետական գաղտնիքի մասին օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
05.06.2026 | 12:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը
05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
Բոլորը

Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց պետական և ծառայողական գաղտնիքին առնչվող օրենքի նոր նախագիծը, որը կոչվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենք։ Փոփոխությունը, որն առաջարկել է ԱԱԾ-ն, ընդունվեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների կողմ քվեարկությամբ։ Փաստաթղթով ընդլայնվում է պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում այս փոփոխությունը մտահոգիչ են համարում։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարում է՝ այս փոփոխություններով անորոշությունը մեծացել է, քանի որ, ըստ Մինասյանի, յուրաքանչյուր պաշտոնյա կարող է առաջարկել իր կամ շրջապատի մասին ցանկացած տեղեկություն պետական գաղտնիք համարել։ Ընդդիմությունը չափորոշիչներ է պահանջում՝ ինչպե՞ս է որոշվելու, թե որ տեղեկություններն են պետական գաղտնիք։

Մինասյանն օրինակ է բերում՝ հանրությունը զրկվում է կարևոր պաշտոն զբաղեցնող այս կամ այն անձի մասին տեղեկություն ստանալու հնարավորությունից՝ արդյո՞ք պաշտոնի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի, թե՞ ոչ։ Ըստ ընդդիմության ներկայացուցչի՝ պաշտոնյաները հնարավորություն են ստանում նաև այդ տեղեկությունները համարել պետական գաղտնիք։

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրած ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը Մինասյանի մատնանշածը չի հերքում՝ պետական գաղտնիք են համարվում պաշտոնյային առնչվող տեղեկությունները։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը շեշտում է՝ պետք է երաշխիքներ լինեն, որ պետության հայեցողությանը չմնա տեղեկությունները գաղտնագրելու հնարավորությունը, քանի որ այն ռիսկեր է պարունակում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անկախ մարմին, որը վերահսկողություն կիրականացնի։

Փոխվում է նաև պետական գաղտնիքին հասանելիության կարգը։ Վարչապետը, նախագահը և ԱԺ նախագահն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնը ստանձնելու հաջորդ պահից դառնում են պետական գաղտնիքին հասանելիություն ունեցող անձ։ Այնինչ պատգամավորները, որ առաջնային մանդատով  են ընտրված, պետք է ԱԱԾ-ին դիմեն և թույլտվություն ստանան։ Արծվիկ Մինասյանը նշում է՝ պետական գաղտնիքին հասանելիություն ունենալու համար դիմելու դեպքում միշտ մերժում է ստացել։

ԱԱԾ-ն պետական գաղտնիքը տրամադրելուց առաջ նաև տեղեկությունը պահանջողի առողջական վիճակը կստուգի։ Արծվիկ Մինասյանը շեշտում է՝ այստեղ էլ են չափորոշիչները թույլ, քանի որ, ըստ նրա, ԱԱԾ-ն առկա տվյալների բազայում է նայելու, տեղեկություն հայցողը, օրինակ, տառապո՞ւմ է շիզոֆրենիայով, թե՞ ոչ, լրացուցիչ ստուգում չի անցկացնելու։

Ինչո՞ւ են իշխանությունները կողմ քվեարկել մի նախագծի, որը ռիսկեր է պարունակում։ Նախագծի առաջին ընթերցմանը կողմ քվեարկած ՔՊ-ականներից շատերը հրաժարվեցին մեկնաբանել։

Իշխանությունը, այնուհանդերձ, պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ընդդիմության հետ քննարկել նրանց առաջարկները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան