Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը երեք ամսով երկարեցվեց

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, քիչ առաջ որոշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը երեք ամսով երկարեցնել։

Հիշեցնենք, որ դատավորը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։ Նրա հետ միասին մեղադրյալի աթոռին են հայտնվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու Թամարա Պետրոսյանը․ վերջինս դատավորի օգնականն էր։ Էրիկ Ալեքսանյանն ու Թամարա Պետրոսյանն, ի տարբերություն դատավորի, ազատության մեջ են։

Քրեական գործի տվյալների համաձայն՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը գրավի դիմաց ազատ է արձակել քրեական հեղինակություն համարվող, Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանին, և Էրիկ Ալեքսանյանն ու Թարամա Պետրոսյանն այդ հարցում օժանդակել են դատավորին։

Էրիկ Ալեքսանյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ, ըստ Արուսյակ Ալեքսանյանի մեղադրանքի՝ վերջինս Սերգեյ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը քննել է՝ չնայած այն հանգամանքին, որ այն վերամակագրված է եղել այլ դատավորի։ Փաստաբանն ասում է, որ Արուսյակ Ալեքսանյանը վերամակագրման մասին տեղյակ չլինելով է քննել միջնորդությունը, հետևաբար՝ հանդիսացել է պատշաճ դատարան, գործել է իր լիազորությունների շրջանակներում, հետևաբար ինքը չէր կարող դատավոր Ալեքսանյանին օժանդակել լիազորություններն անցնելու հարցում։

Արաքս Մամուլյան