Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք

Լուրեր

06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական վարույթով կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Վ. Ս.-ն, նույն բաժնի պետ Կ. Խ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի ընթացքում տնտեսվարողներից պարբերաբար կաշառք են ստացել․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հիշյալ պաշտոնատար անձինք նույն վարչական շրջանի տարածքում առևտրային գործունեություն իրականացնող մի շարք տնտեսվարողների կողմից համապատասխան ընթացակարգի խախտմամբ գովազդային վահանակների տեղադրման փաստը չարձանագրելու և դրա համար պատասխանատվության միջոցներ չձեռնարկելու, ինչպես նաև բացօթյա առևտրի համար նախատեսված տուրքն ամբողջությամբ չգանձելու դիմաց 2022 թվականի նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նշված տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են ընդհանուր 320.000 ՀՀ դրամ:

2023 թվականի հունվարի 17-ին Վ. Ս.-ն և Կ. Խ.-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն: