Գյումրիում ավելացել է հյուրանոցներ, բազմաբնակարան շենքեր կառուցելու հայտերի թիվը  

Լուրեր

09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
Բոլորը

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջային քաղաք դարձող Գյումրիում ներդրողների հետաքրքրությունը հյուրանոց, հյուրատուն կառուցելու առումով չի պակասում։  Բազում հայտեր կան, որոշ հյուրանոցներ էլ արդեն կառուցման ընթացքի մեջ են։

Հյուրանոցների ու հյուրատների մեծ մասը կառուցվում է քաղաքի պատմական հատվածում։ Քաղաքապետի տեղեկացմամբ, այս պահին էլ  հյուրանոցաշինական աշխատանքներ ընթանում են Վարպետաց, Ալեք Մանուկյան փողոցների վրա։ Ըստ նրա՝ ներդրումներ սկսել են կատարել նաև բնակարանաշինության ոլորտում, որը նորություն է  քաղաքի համար։

«Այս պահին Գարեգին Նժդեհ փողոցի հարևանությամբ (խոսքը Շիրակի մարզպետարանի դիմացի հատվածի մասին է), մի կազմակերպություն, անունը չեմ հնչեցնում, որ գովազդ չդիտարկվի,  300-ից ավելի բնակարաններով բազմաբնակարան շենք է կառուցում։ Հիմնարկեքի արարողությունը եղել է, մասնակցել ենք, շատ ողջունելի է, որ բնակարանները տրամադրվում են եկամտահարկի վերադարձով։ Սա շահագրգռող միջոց է, շատերն են հետաքրքրված բնակարաններ ձեռք բերելու։ Մի նոր բնակարաշինական ծրագիր էլ սկսվել է Անի թաղամասի հարևանությամբ՝ ամերիկյան նախագծով, երկհարականի։ Մոտավորապես 60 բնակարանի մասին է խոսքը, սա էլ շինարարական ընթացքի մեջ է։ Մի ներդրող էլ Ռուսաստանի Դաշնությունից պատրաստվում է Բուլվարային թաղամասում (այն Գյումրու ծայրամասային թաղամասերից է)  շենք կառուցել, տարել, տեղը ցույց ենք տվել, առաջարկել ենք աճուրդով մասնակցել, հողատարածքը գնել։ Ըստ Կառավարության որոշման՝ մինչև 2027 թվականը բնակարանների խնդիրը պիտի լուծված լինի, ԲԳՎ-ներ են տրամադրելու՝ բնակարանների գնման վկայագրեր, բնակարանները շատ պիտի լինեն քաղաքում, որ մարդը փնտրի, ընտրի և գնի»,- ասաց քաղաքապետը։

Ըստ Վարդգես Սամսոնյանի՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանից ՏՏ ոլորտի բազմաթիվ  մասնագետներ են տեղափոխվել  Գյումրի բնակության։

«Վարձով բնակարանների գները, ինչքան նկատել ենք, կրկնակի բարձրացել են, որը տնտեսական աճ է մեր քաղաքի համար։ Վարձով տրված  բնակարանների գումարով մարդը կարողանում է քաղաքում լրացուցիչ ֆինանսական շրջանառություն իրականացնել, հյուրերն էլ իրենց հերթին նպաստում են տնտեսական առաջընթացին․ եկել է, պիտի սնվի, հաճախի սպասարկման ոլորտ, ժամանցի վայրեր»,- նշեց Սամսոնյանը։

Արմիկ Մովսիսյան