Շվեդիան հայտարարում է, որ «լավ դիրքում է» ՆԱՏՕ-ին անդամակցության՝ Թուրքիայի հետ կապված գործընթացում

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Ստոկհոլմը «լավ դիրքում» է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հայտի՝ Թուրքիայի կողմից վավերացման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

«Ես կարծում եմ՝ մենք դեռ շատ լավ դիրքում ենք։ Բանակցությունների, ավելի ճիշտ՝ հուշագրին հետամուտ լինելու առումով իրավիճակը լավ է ընթանում»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Շվեդիան ակնկալում է Թուրքիայի հավանությունը ՆԱՏՕ-ին միանալու համար, որին դիմել է Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո։ Անկարան հայտարարում է, որ Շվեդիան պետք է ավելի հստակ դիրքորոշում ընդունի «ահաբեկիչների», հիմնականում՝ քուրդ զինյալների և այն կազմակերպության դեմ, որին նա մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել էր Շվեդիային՝ նշելով, որ պարտավոր են արտահանձնել «ահաբեկիչներին»։

«Մենք նրանց ասել ենք՝ եթե չհանձնեք ահաբեկիչներին, որոնք գտնվում են ձեր երկրներում, մենք չենք կարող վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցության ձեր հայտերը մեր խորհրդարանում։ Նրանք պետք է արտահանձնեն մոտ 130 ահաբեկչի, որ նրանց առաջարկներն անցնեն մեր խորհրդարանով։ Սակայն, ցավոք, դեռ չեն արել դա»,- ասել էր Էրդողանը։

Նա նշել էր, որ Ստոկհոլմի փողոցներում պարբերաբար Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցների ցույցեր են անցկացվում։ Թուրքիայի նախագահն ընդգծել էր, որ Անկարան բազմիցս զգուշացրել է Շվեդիայի իշխանություններին դրանց անթույլատրելիության մասին։

Էմմա Չոբանյան