Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանն ու մյուսներն ազատ արձակվեցին

Լուրեր

08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
Բոլորը

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանն ու Գալուստ Գրիգորյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեցին։

Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը նրանց կալանքը փոխելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանին և Ներսես Պողոսյանին ազատ արձակելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» և «Ելք» դաշինքի պատգամավորները:

Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, անազատության մեջ էր արդեն շուրջ 2 տարի, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը ևս անազատության մեջ էր 2016 թվականից, նա Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։

Պատժի ժամկետի ավարտից հետո նրան մեղադրանք առաջադրվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով, այս անգամ նրան դատապարտել էին 5 տարվա ազատազրկման։ Այս գործով անցնող մյուս չորս ամբաստանյալները ևս երկու տարի եղել են անազատության մեջ:

Ամբաստանյալներից միայն մեկն է պատիժը կրել և հայտնվել ազատության մեջ, նա Հովհաննես Պետրոսյանն էր: Փաստաբանների պնդմամբ՝ հենց նրա ցուցմունքի հիման վրա էր քրեական գործ հարուցվել: