Այս պահին «Ելքը», ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ընդդիմադիր խմբակցություն է. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում  նշեց, որ վարչապետը դեռևս չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը, ուստի դեռևս նրան փոխարինող նախարարի անուն չեն քննարկել։

Հարցին՝ ինչու է Մանե Թանդիլյանը հեռանում նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցութունից, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ նա կարող է դուրս չգալ և շարունակել իր գործունեությունը կուսակցությունում, քանի որ ոչ թե շարքային անդամ է, այլ կուսակցության փոխնախագահն է։ 

«Եթե տարբերակ լինի, որ Մանե Թանդիլյանը շարունակի աշխատել, ուրախ կլինենք: Մեր կուսակցությունում էլ ունենք լավ ռեսուրս և ցանկացած նախարարի պաշտոնում կարող ենք մարդ առաջարկել»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք Ազգային  ժողովում «Ելք» խմբակցությունն իշխանությո՞ւն է, թե՝ ոչ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Այս պահին  «Ելք» խմբակցությունը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ընդդիմադիր խմբակցություն է»,- ասաց պատգամավորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։