Էրդողանն ամեն կերպ փորձում է ազատվել ընտրություններում հիմնական մրցակցից․ Ստամբուլի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանական հիմնական մրցակցի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ նրան մեղադրելով «հանրային մրցույթ կեղծելու» համար, երբ նա եղել է քաղաքի Բեյլիքդուզյու շրջանի ղեկավարը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Այս մեղադրանքը նախատեսում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում։ Դատական նիստն էլ նշանակված է հունիսի 15-ին։

Գործը բացվել է Ներքին գործերի նախարարության հետաքննությունից հետո՝ կապված հավաքագրման ծառայությունների մրցույթի հետ, որն անցկացվել է 2015 թվականին։ Իմամօղլուն հայցն անվանել է «կեղծ քրեական հանցագործություն սարքելու փորձ»՝ նշելով, որ մրցութային գործընթացն այն ժամանակ հետաքննվել է առանց ապօրինությունների բացահայտումների։

«Ես նույնիսկ իմ ստորագրությունը չունեմ այդ փաստաթղթերի տակ։ Բացի այդ, ՆԳՆ-ն և Պետական խորհուրդը իրենց փորձաքննությունների ժամանակ որևէ խնդրահարույց բան չէին հայտնաբերել»,- գրել է Իմամօղլուն թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին թուրքական դատարանն Իմամօղլուն դատապարտել էր 2 տարի 7 ամիս ազատազրկման՝ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի 11 անդամներին, իբր, «վիրավորելու» մեղադրանքով, երբ նա քննադատել էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը չեղարկելու որոշումը։ Դատարանը նաև քաղաքական գործունեության արգելք է սահմանել Իմամօղլուի նկատմամբ, որը պետք է հաստատի վերաքննիչ դատարանը։ Իմամօղլուն արդեն բողոքարկել է այդ վճիռը։

Էքրեմ Իմամօղլուն Էրդողանի և ԱԶԿ-ի կողմից հաճախակի թիրախ դարձած գործիչներից է՝ 2019 թվականի Ստամբուլի ընտրություններում նրա վճռական հաղթանակից ի վեր: ԱԶԿ-ն ընդդիմադիր գործչին կեղծ մեղադրանքներով հետաքննության է ենթարկում:

Ստամբուլի քաղաքապետը Էրդողանի գլխավոր մրցակիցներից է նաև նախագահական ընտրություններում՝ ըստ փորձագետների։ Տարբեր հարցումների տվյալներով՝ Իմամօղլուն գերազանցում է Էրդողանին։

Էմմա Չոբանյան