Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից MR-SAM ՀՕՊ համակարգերի ձեռքերումը. IDRW

Լուրեր

25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:53
Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել
25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկական մասնագիտացված Indian Defence Research Wing (IDFW) պորտալը հայտնում է, որ Հայաստանը դիտարկում է հնդկական արտադրության միջին հեռահարության MR-SAM հրթիռահրետանային համակարգների ձեռքբերումը՝ իր հակաօդային պաշտպանության համակարգերի ամրացման ու որոշ խորհրդային համակարգերի փոփոխման համար, ինչպիսին է S-125 Pechora-ն։

Նշվում է, որ Հայաստանն արդեն ունի С-300 մարտկոցներ, սակայն չունի որակյալ միջին մակարդակի զենիթահրթիռային համալիր։ Պորտալին հայտնել են, որ Հնդկաստանն առաջարկել է Հայաստանին իր սեփական արտադրության ՀՕՊ համակարգերը, ինչպիսիք են Akash-ը և Akash-NG-ն, և բաց են հետագա բոլոր բանակցությունների համար։

Լրատվամիջոցը գրում է, որ Ադրբեջանը շահագործում է Barak-8-ի իսրայելական տարբերակը, միաժամանակ, MR-SAM-ն էլ ունի շատ իսրայելական մասեր, սակայն Հնդկաստանն ունի դրանց արտահանման լիիրավ իրավունքներ։

Պորտալին հայտնի է դարձել, որ չնայած Իսրայելի թույլտվությունը պետք չէ MR-SAM-ի արտահանման համար, սակայն Հնդկաստանը պետք է դիտարկի կոնֆիդենցիալության անհրաժեշտությունն այն մասին, որ Հայաստանը նախկինի պես հետաքրրքված է այդ համակարգով կամ ցանկանում է հնդկական արտադրության այլ ՀՕՊ համակարգեր։

Հավելենք, որ օրերս էլ IDFW-ը հայտնել էր, որ Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի փորձով իր Սու-30 կործանիչների համար։

Էմմա Չոբանյան