Կյանքից հեռացել է Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտին II-ը

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հունական վերջին թագավոր Կոնստանտին II-ը, որը գահակալել է 1964-1974 թվականներին, մահացել է 82 տարեկանում։ Այս մասին գրում է Proto Tema-ն, փոխանցում է ՌԲԿ-ն։

Newsbomb-ն էլ նշում է, որ նախկին թագավորը վերջին շաբաթվա ընթացքում գտնվում էր հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում: Նրա կողքին են եղել կինը՝ Աննա-Մարիան, երեխաները և այլ հարազատներ։ Օրեր առաջ Կոնստանտինը կաթված էր տարել։ Ըստ Proto Tema-ի՝ մահվան պատճառը եղել է բազմաթիվ օրգանների անբավարարությունը։

Գլյուքսբուրգների դինաստիայի ներկայացուցիչ Կոնստանտինը ծնվել է հունիսի 2-ին։ Նա Պողոս I թագավորի և Հանովերի թագուհի Ֆրեդերիկայի որդին էր։

1965-ին երկրում տեղի է ունեցել կառավարական ճգնաժամ՝ «Ապոստազիա», իսկ 1967 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկան «սև գնդապետները»: Նրանց դեմ ապստամբություն կազմակերպելու փորձից հետո թագավորը հեռացավ Հունաստանից։ 1973 թվականին «սև գնդապետները» վերացրեցին միապետությունը, իսկ երբ 1 տարի անց ժողովրդավարությունը վերականգնվեց, Հունաստանում հանրաքվե անցկացվեց միապետության վերացման հարցով, և հույների գրեթե 70%-ը կողմ արտահայտվեց դրան՝ վերջ դնելով 1863 թվականին Կոնստանտինի մեծ պապի՝ Գեորգ I-ի կողմից հիմնադրված արքայատոհմի գահակալությանը:

Կոնստանտին II-ը չճանաչեց հանրաքվեի արդյունքները և չհրաժարվեց գահից։ Դրանից հետո թագավորը երկար տարիներ ապրել է Լոնդոնում։ 1994 թվականին Հունաստանի իշխանությունները Կոնստանտինին զրկել են երկրի քաղաքացիությունից և նրա սեփականությունը հանդիսացող անշարժ գույքից։

Տաթև Ֆռանգյան