Ալիևի հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման մասին պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների խոստովանություն էր․ Էդմոն Մարուքյան

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հայտարարություններին։

«Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, որոնք չեն ցանկանում Ադրբեջանի քաղաքացիություն։ Նրանք կարող են լքել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»,-թվիթերյան իր էջում գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևը խոստովանել էր, որ իշխանություններն են փակել Լաչինի միջանցքը՝ Արցախը հայաթափելու նպատակով։ Նա նշել էր, որ միջանցքը փակ կմնա այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանի պահանջները չկատարվեն։

«Եթե նրանցից ոմանք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, Լաչինի ճանապարհը բաց է, նրանք կարող են ինքնուրույն հեռանալ, ոչ ոք նրանց չի խանգարի, կամ կարող են հեռանալ խաղաղապահների բեռնատարների օգնությամբ, ավտոբուսով»,- ասել էր Իլհամ Ալիևը։

Հավելենք, որ արդեն մեկ ամիս է՝ Ադրբեջանի իշխանությունները փակ են պահում Լաչինի միջանցքը՝ խորացնելով Արցախում հումանիտար ճգնաժամը։

Էմմա Չոբանյան