Եթե այս տարի մեր ֆինանսական միջոցները թույլ տան, կրկին կբարձրացնենք աշխատավարձը․ Գյումրու քաղաքապետ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը մեզ հետ զրույցում քաղաքապետարանի կողմից անցած՝ 2022 թվականին կատարած աշխատանքները գնահատեց միջինից բարձր։ Նա նշեց, որ եղել են շատ ծանրաբեռնված։

«Չեմ ուզում ասել, որ մենք ունեցանք գերազանց արդյունքներ, կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Կարևոր էր, որ իրականցրեցինք փողոցաշինությունը․ թվով 5 փողոցներ կային, որոնց վերանորոգումը 2021 թվականից տեղափոխվեց 2022 թվական, ավարտեցինք։ Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգման ենթակա 21 փողոցից 19-ն ամբողջությամբ ավարտեցինք, միայն թե Անի թաղամասի երկու փողոցներ ջրամատակարար ընկերության պատճառով չկարողացանք ավարտին հասցնել։

Չնայած ծանրաբեռնված աշխատանքներին՝ ասեմ, որ հունիս ամսից 2023 աշխատակցի աշխատավարձ ենք կարողացել բարձրացնել, իհարկե, չնչին չափով՝ 10 տոկոսով։ Կուզենայինք շատ ավելի բարձրացնել, բայց մեր ունեցած ֆինանսական միջոցները չեն ներել, այդքանով ենք կարողացել բարձրացրել։

Այս տարի՝ 2023 թվականին, եթե մեր ֆինանսական միջոցները թույլ տվեցին, կփորձենք կրկին բարձրացնել»,- ասաց Վարդգես Սամսոյանը։

Նա իրեն համարում է համեստ աշխատավարձ ստացող համայնքապետերից։

Հիշեցնենք https://factor.am/500346.html, որ Գյումրու քաղաքապետի աշխատավարձը 2021 թվականի մարտի 1-ից ամսական սահմանվել է 340 հազար դրամ, որից միայն 22 տոկոս եկամտահարկ է փոխանցվում, 3,5 տոկոս՝ կենսաթոշակային ֆոնդ, 5500 դրամ՝ դրոշմանիշային վճար։

Քաղաքապետը ստանում է 247 հազար 800 դրամ մաքուր աշխատավարձ։ Մյուս աշխատակիցների աշխատավարձի չափը, ըստ օրենքի, ուղղակիրորեն կախված է քաղաքապետի աշխատավարձի չափից։

Արմիկ Մովսիսյան