Ալիևն ընդունել է, որ եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ դրույթ չկա

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական քարոզչական հեռուստաալիքներին տված հարցազրույցում կրկին հակահայկական ու կեղծ հայտարարություններ է հնչեցրել։ Նա, մասնավորապես, նշել է, որ, իբր, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նկատմամբ դրական վերաբերմունքն աշխարհում աճել է, և որ, իբր, աշխարհն ընդունել է պատերազմի արդյունքները։

Նա նշել է, որ չնայած պատերազմի ավարտին՝ պայքարը շարունակվում է։

«Չնայած պատերազմն ավարտվել է, բայց պայքարը դեռ շարունակվում է, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, քանի որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և մեր ռազմաքաղաքական ուժը, այդ թվում՝ տնտեսական անկախությունը, անշուշտ, մեծացնում է մեր հզորությունը»,- հավելել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքից» ու նշել, որ դա Բաքվի համար ռազմավարական ծրագիր է։ Ալիևը փաստացի խոստովանել է սեփական սուտը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման միջանցքի մասին խոսք չկա, և Հայաստանն իր տարածքով որևէ միջանցք տրամադրելու պարտավորություն չունի։

«Ճիշտ է, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառ չկա, որովհետև դրանից հետո «Զանգեզուրի միջանցք» տերմինը ներառեցի աշխարհաքաղաքական լեքսիկոնում, ինչպես ասում են։ Սակայն այնտեղ հստակ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, և Հայաստանը պետք է դա ապահովի»,- ասել է նա։

Ալիևն ասել է, որ այժմ Հայաստանը, իբր, ցանկանում է դրանից խուսափել և երկու տարուց ավելի է՝ «չի կատարում իր պարտավորությունները»։

«Բայց դա մեզ չի կանգնեցնի։ Այսինքն՝ մեզ համար սա ռազմավարական նախագիծ է, և ոչ միայն մեզ, այլ մի քանի հարևան երկրների և մեծ աշխարհագրության համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան