Փաշինյանը՝ Երևան-Բաքու անվստահության մասին․ Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցի քրգործը կվերաբացվի․ Լուրեր

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը
  • Խաղաղության պայմանագրի համատեքստում Հայաստանը և Ադրբեջանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պատրաստ են ստորագրել միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչող հայտարարության տակ, բայց տարբեր բաներ են հասկանում դրա ներքո։ Այսօրվա ասուլիսում վարչապետը նշել է, թե Ադրբեջանում ունեն մտահոգություն, որ Հայաստանը կարող է ապահովագրել իր տարածքային ամբողջականությունը, հետո նոր պահանջներ ներկայացնել։ Նույն մտահոգությունը, ըստ Փաշինյանի, կա նաև Հայաստանում։ Արցախի հայության ճակատագրի մասին Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը երկու տարբերակ է դիտարկում․ կամ հայերը կապրեն առանց յուրահատուկ կարգավիճակի, կամ հայերը դուրս կգան Արցախի տարածքից։
  • Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին հայտարարություն է տարածել, որ մտահոգ է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ է անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների։
  • ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության առիթով սկսված քրեական վարույթը կարճելու որոշումը վերացվել է։ Որոշումը կայացրել է Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ Դատախազը նաև որոշել է գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե:

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։