Թեհրանի և Բաքվի միջև թյուրիմացությունը լուծվել է․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի և Բաքվի միջև թյուրիմացությունը լուծվել է։ Mehr գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ղալիբաֆն ասել է Ասիական խորհրդարանների վեհաժողովի 13-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Թուրքիա այցից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով իր և Ադրբեջանի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպմանը։

Խոսելով նիստի շրջանակում Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպման մասին՝ Ղալիբաֆը նշել է, որ քննարկվել են երեք երկրների միջև ապրանքների փոխադրման և տարանցման, ինչպես նաև էներգետիկայի հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկրների ղեկավարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումներ անցկացնելու հարցը։

Նշելով, որ Իրանի և Ադրբեջանի միջև առաջացած վերջին թյուրիմացությունը լուծվել է, Ղալիբաֆը հայտնել է առաջիկայում Բաքու կատարելիք այցի մասին։

Էմմա Չոբանյան