Ադրբեջանը ռուսական ուղղաթիռ խոցելու փորձ ունի․ Արցախի օդանավակայանի գործարկումը քաղաքական խնդիր է․ Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.03.2026 | 11:52
Հայաստանում անցկացվելու է «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը
23.03.2026 | 11:43
Հուսով եմ՝ մի օր հոգեբանական հաշտություն կունենանք ՀՀ-ի և Ադրբեջանի հասարակությունների միջև․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 11:34
ՄՍԾ աշխատակիցը որպես կաշառք ստացած մեկ ամսվա նպաստի չափով գումարի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը. ՀԿԿ
23.03.2026 | 11:23
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի և Պարսից ծոցի էլեկտրակայաններին, եթե իր էներգետիկ ոլորտը թիրախավորվի
23.03.2026 | 11:17
Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում համալրում կա
23.03.2026 | 11:05
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
23.03.2026 | 11:04
Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի
23.03.2026 | 11:04
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. ՈՒՂԻՂ
23.03.2026 | 10:55
Խաչանովն ու Ալկարասն անակնկալ պարտություն են կրել Մայամիի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 10:46
Օրդինատորը չի իրականացրել զինծառայողի մոտ առկա ախտաբանության լիարժեք գնահատում, ու նա մահացել է․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.03.2026 | 10:33
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 10:28
Իսրայելի բանակի հարձակումից հետո Թեհրանում առավոտյան պայթյուններ են որոտացել
23.03.2026 | 10:17
ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
23.03.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 23-ի դրությամբ
23.03.2026 | 09:49
Բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվել․ ՔԿ
Բոլորը

Այսօր Արցախի Օպերատիվ շտաբի նիստից հետո հայտնի դարձավ, որ կներդրվի կտրոնային համակարգ, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: Խանութների ցուցափեղկերը գրեթե դատարկ են։ Կառավարությունն է պահուստային պաշարից որոշ մթերքներ է բաժանում խանութներին։ Factor TV-ն Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ Արցախի ղեկավարությունը դիմե՞լ է ռուս խաղաղապահներին, որ նրանք Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործելով՝ իրականացնեն Հայաստանից հումանիտար բեռների փոխադրումներ դեպի Արցախ։ Պատերազմից հետո ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռներ էին տեղափոխում Արցախ, ինչո՞ւ հիմա չանել նույնը։ Փորձագետներից որոշների գնահատմամբ՝ դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կվնասի հումանիտար բեռով բեռնված ռուսական օդանավը։ Դավիթ Բաբայանը կարծում է, որ Բաքվի կողմից ռուսական օդանավի չեզոքացումը միանգամայն հնարավոր սցենար է․

«Դժվար չի պատկերացնել, որ Ադրբեջանը կհարվածի ռուսական օդանավին, որովհետև Ադրբեջանը նաև փորձ ունի այդպիսի։ Հիշում ենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Նախիջևանի կողմից խոցեցին ռուսական ուղղաթիռ։ Նման փորձ ունի նաև Թուրքիան։ Օդանավակայանի փորձարկումը, պարզ է, որ տեխնիկական խնդիր չէ՝ քաղաքական է։ Ադրբեջանը, ըստ ամենայնի, փորձում է խոչընդոտներ ստեղծել, թույլ չտալ, որպեսզի օդանավակայանը գործարկվի»,- ասաց Արցախի արտգործնախարարը։

Դավիթ Բաբայանը թեև շատ կարևոր է համարում օդանավակայանի գործարկումը, սակայն այդուհանդերձ պնդում է՝ դա չի կարող երկարատև լուծում լինել․ անհրաժեշտ է անպայման բացել Լաչինի միջանցքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան