Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնին հիվանդացել է պատժախցում

Լուրեր

09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
Բոլորը

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը պատիժ է կրում Վլադիմիրի մարզի թիվ 6 ուղղիչ գաղութում, 10-րդ անգամ ուղարկվել է պատժախուց, որտեղ նա հիվանդացել է՝ հավանաբար գրիպով։ Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին: Այդ մասին երկուշաբթի՝ հունվարի 9-ին, գրել է Նավալնին իր սոցցանցի էջում։

«Ամեն դեպքում ես հասցրեցի իմ հոբելյանական 10-րդ պատժախուցը վաստակել անցած տարում։ Իմ բանտային արնախումները չեն ալարել և հատուկ ինձ համար հանձնաժողով են հավաքել դեկտեմբերի 31-ին՝ հանգստյան օրերին»,- ասել է Նավալնին։

Նրա խոսքով՝ իրեն ամենաերկար ժամկետով պատժախուց են ուղարկել այն պատճառով, որ լվացվել է առավոտյան ժամը 5։24-ին, իսկ ըստ օրվա պլանի` պետք է լվացվեր առավոտյան ժամը 6։00-ին, բանտի ադմինիստրացիան սա «ծանր խախտում է» համարել։

«Այսպես փլուզվեցին շքեղ Ամանորի իմ պլանները, ինչի համար ես ունեի մի տուփ չիփս ու մի տուփ պահածոյացված ձուկ։ Այնպես որ ես Ամանորը դիմավորել եմ պատժախցում՝ իմ հին ընկերների ընկերակցությամբ՝ անտունի (նա տխրում էր) ու հոգեկան հիվանդի ( նա դռան հետևում գոռում ու ոռնում էր) հետ»,- պատմել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Նավալնին նաև պատմել է, որ իր խցակցին հունվարի 3-ին դուրս են հանել պատժախցից, սակայն հաջորդ օրը նրան վերադարձրել են խուց։

«Ավելին, երբ դուրս են թողնում նրան, ոչ թե բոլորի նման տանում են իր խուց, այլ միշտ հայտարարում են հիվանդ ու նստեցնում են գրիպով հիվանդներով լի բուժմասում. այստեղ համաճարակ է։ Եվ ուղիղ մեկ օր անց նրան հետ են բերում իմ խուց։ Կարծես նրանք կիրառում են սա որպես կենսաբանական զենք։ Զարմանալի չէ, որ նա տխուր է»,- գրել է Նավալնին։

Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի խոսքով՝ քաղաքական գործիչը, ի վերջո, հիվանդացել է։ Նա ջերմություն, դողէրոցք և հազ ունի, ասել է Նավալնիի փաստաբան Վադիմ Կոբզևը։ «Փորձում ենք նրան դեղորայք փոխանցել»,- գրել է նա։