ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում ձևավորվել է նոր ստորաբաժանում. կատարվել են կադրային նշանակումներ

Լուրեր

26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
Բոլորը

Ելնելով 2022թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, հարկային և մաքսային օրենսդրություններում կատարված փոփոխություններից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ մեկնարկել է տնտեսական բնույթի և մաքսանենգության որոշ հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ քննչական կոմիտեին փոխանցելու գործընթացը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքներ, որոնցից 50-ը՝ ինքնավար (քննիչների), իսկ 5-ը՝ կառուցվածքային ստորաբաժանմանն օժանդակող քաղաքացիական ծառայողների, փոխանցվել են ՀՀ ՔԿ-ին։ Այդ պաշտոններն զբաղեցնողները շարունակում են պաշտոնավարել արդեն ՀՀ քննչական կոմիտեի կազմում։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2023թ. հունվարի 3-ի համապատասխան հրամանով ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքում և հաստիքացուցակում ավելացել է նոր՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Վերջինս իր հերթին բաղկացած է 5՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ վարչություններից։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2023թ. հունվարի 4-ի համապատասխան հրամաններով՝

• ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվել է Տիգրան Արամայիսի Հարությունյանը,
• ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել Հայկ Հրաչիկի Կատվալյանը,
• ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պաշտոնում նշանակվել է Ռաֆայել Ռուբենի Ղամբարյանը,
• ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արթուր Արշակի Գևորգյանը,
• ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Վազգեն Աշոտի Շահնազարյանը,
• ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Վահան Գրիգորի Ամիրխանյանը,
• ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արտյոմ Միքայելի Խաչատրյանը։

Նույն հրամաններով վերջիններիս հարկային ծառայության դասային աստիճանները համապատասխանեցվել են Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններին համապատասխանող դասային աստիճաններին:

Նույն ընթացակարգով նշանակումներ են կատարվել նաև նորաստեղծ վարչության ինքնավար (քննիչների) մյուս պաշտոններում։