ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը

Լուրեր

04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը՝ ներգաղթային քաղաքականության խստացման շարունակվող արշավի շրջանակում։ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն օգոստոսի 25-ին հայտարարել է, որ գերատեսչությունը սկսել է ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների աշխատակիցների ուսուցումը և այդ միջոցառումներին համապատասխան՝ կվերանայվի ընդունելությունների ժամանակացույցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի ներկայացրել ուսուցման մանրամասներն ու ժամկետները՝ սահմանափակվելով հայտարարությամբ, որ գործընթացը նպատակ ունի օգնել հյուպատոսական աշխատակիցներին՝ զտել այն դիմորդներին, որոնք կարող են կախվածության մեջ հայտնվել ԱՄՆ պետական նպաստներից, ինչպես նաև ապահովել վիզայի դիմորդների «համակողմանի և հետևողական» գնահատումը։

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում ներգաղթային վիզաների համար նախատեսված հարցազրույցների հանդիպման օր ունեցող դիմորդներն էլեկտրոնային նամակներ են ստացել այն մասին, որ իրենց հանդիպումները հետաձգվում են, իսկ նոր ամսաթվի մասին կտեղեկացվեն ավելի ուշ։

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Թրամփի ներգաղթային քաղաքականությունը՝ որպես խտրական  և խոսքի ազատության ու պատշաճ դատավարության իրավունքները ոտնահարող: Իրավապաշտպանների կարծիքով՝ միջոցառումները նաև անապահով միջավայր են ստեղծել ԱՄՆ-ում, հատկապես՝ էթնիկ փոքրամասնությունների համար: Վարչակազմը նաև դժվարացրել է օրինական ներգաղթը, օրինակ՝ աշխատանքային վիզաների համար որոշ դիմողների համար թանկարժեք նոր վճարներ սահմանելով, նշում է Reuters-ը:

Թրամփը արտաքսումների ագրեսիվ արշավ է վարում և խստացնում է ներգաղթի վերահսկողությունը, ներառյալ՝ վիզաների և  գրին քարտերի չեղարկումը, ինչպես նաև դիմումների մերժումը տարբեր պատճառներով, ինչպիսիք են քաղաքական հայացքները և պաղեստինամետ բողոքի ցույցերին մասնակցությունը: Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ այս միջոցառումներն ուղղված են ներքին անվտանգության ամրապնդմանը:

Ավելի վաղ՝ օգոստոսի 21-ին, Նյու Յորքի շրջանային դատարանը չեղարկել էր ԱՄՆ իշխանությունների որոշումը՝ անորոշ ժամկետով դադարեցնել 75 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը։ Որոշումն ուժի մեջ էր մտել հունվարի 21-ին։

«Դատարանը կարծում է, որ նման քաղաքականությունը հակասում է օրենքին և ընդունվել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ օրենքով սահմանված լիազորությունները գերազանցելով։ Այդ պատճառով այս որոշումը չեղարկվում է՝ Վարչական ընթացակարգերի մասին օրենքի (Administrative Procedure Act, APA) համաձայն»,- ասվում էր դատավոր Ջանեթ Վարգասի որոշման մեջ։

Վարգասը նաև չեղարկել էր ԱՄՆ վիզաների տրամադրման բոլոր մերժումները, որոնք հիմնված էին բացառապես ամերիկյան իշխանությունների վերոնշյալ որոշման վրա։ Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է բողոքարկել դատարանի այս որոշումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի