Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Կոտայքի մարզի Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում վիճարկում է Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող անշարժ գույքերի վերաբերյալ մի շարք աճուրդներ և գործարքներ։ Դատարանը երկու հայցերն էլ ընդունել է վարույթ, իսկ Դատախազության միջնորդությամբ գույքերի նկատմամբ կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։

«Կոտայքի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 7-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող մի շարք անշարժ գույքերի վերաբերյալ գործարքներն ու աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

Առաջին հայցով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին պատկանող՝ Առինջ մոլի հողատարածքի վերաբերյալ 2015 թվականի հոկտեմբերի 4-ի՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում գտնվող և օտարման ոչ ենթակա 3,5 հա մակերեսով հողամասի աճուրդը: Պահանջվել էր նաև անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված՝ ընկերության կանոնադրական կապիտալում որպես ոչ դրամային ավանդ անշարժ գույք ներդնելու մասին պայմանագիրը։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը. «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին արգելվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 3,5 հա հողամասի նկատմամբ կատարել որևէ գործողություն։

Երկրորդ հայցով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող առանձնատան հողատարածքի վերաբերյալ 2003 թվականի հունվարի 26-ի՝ 14,176 հա մակերեսով հողամասի աճուրդը, ինչպես նաև Արամիկ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև 2003 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ 12,566 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Արամիկ Սեդրակյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև 2013 թվականի մարտի 14-ին կնքված՝ 1,61 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝ կիրառելով անվավերության հետևանքներ։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, այս հայցադիմումը ևս ընդունվել է վարույթ:

Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին արգելվել է որևէ գործողություն կատարել վերոնշյալ հասցեներում գտնվող՝ 12,566 հա և 1,61 հա մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։