Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ

Լուրեր

04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
Բոլորը

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու վերաբերյալ, հայտարարել է իրանցի պաշտոնյան։ Երկու երկրները խոստացել են շարունակել բանակցությունները հաջորդ մի քանի ամիսների ընթացքում՝ «մշտական» լուծում գտնելու համար, գրում է New York Post-ը։

Երեքշաբթի հրապարակված համատեղ հայտարարությունը մանրամասներ է պարունակում ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղու մուտքն ու ելքը վերահսկող նավային երթևեկության կառավարման վերաբերյալ։ Նախկինում երկու երկրները ենթադրություն էին հայտնել, որ նեղուցով անցումը կարող է իրականացվել վճարովի հիմունքով։

«Առաջարկվող շրջանակը ներառում է Հորմուզի նեղուցով համատեղ ժամանակավոր նավարկային միջանցքի ստեղծում, ինչպես նաև նեղուցն ականներից մաքրելու համատեղ ծրագրի իրականացման համաձայնություն։ Երկու կողմերի միջև տեխնիկական բանակցությունները կշարունակվեն՝ մշտական նավարկային միջանցքի և նեղուցի հետագա կառավարման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման, նավային երթևեկության կառավարման և համապատասխան նավարկային ու անվտանգության ծառայությունների մատուցման մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելու նպատակով»,- ասվում է երկու երկրների ԱԳՆ-ների հայտարարության մեջ։

Օմանի ծոցից դեպի Պարսից ծոց մուտք գործող նավերը կանցնեն Իրանի տարածքով։ Իսկ Պարսից ծոցից դուրս եկող նավերը կանցնեն մասամբ Իրանի, մասամբ՝ Օմանի տարածքային ջրերով։ Այնուհետև երկու երկրներն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կշարունակեն բանակցությունները՝ «նոր, մշտական և կայուն երթուղու շուրջ փոխըմբռնման հասնելու» նպատակով, պետական հեռուստատեսությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսաիդին այցելել էր Իրան և խորհրդակցություններ անցկացրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նա հավելել է՝ լավատես է, որ պատերազմից առաջ ազատ և բաց նավարկության համար հասանելի Հորմուզի նեղուցը շուտով կվերաբացվի։ Նա Իրանի գործընկերոջ հետ բանակցությունները բնութագրել է որպես «կառուցողական»։

Իրանը, սակայն, նախազգուշացրել է, որ Օմանի հետ ձեռք բերված համաձայնությունը չի նշանակի Հորմուզի նեղուցով նավային երթևեկության անհապաղ վերադարձ բնականոն հունի։ Թեհրանը պնդում է, որ ջրային ուղին իսկապես բաց կլինի միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը համաձայնի Իրանի կողմից առաջարկված խաղաղության պայմաններին։ Դրանք ներառում են Իրանի նավահանգիստների նկատմամբ ծովային շրջափակման վերացումը և այն պատժամիջոցների չեղարկումը, որոնք թույլ չեն տալիս Իրանին նավթ վաճառել շուկայական գներով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել նման քայլին և նույնիսկ սպառնացել ռմբակոծել ԱՄՆ-ի դաշնակից Օմանը, եթե վերջինը «խոչընդոտի» գործընթացին։

Թեհրանի և Մասկատի համատեղ հայտարարությունը հրապարակվել է այն ժամանակ, երբ Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը և ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին Թեհրանում հանդիպել են իրանցի պաշտոնյաների հետ՝ Իսլամաբադի միջնորդական ջանքերի շրջանակում։ Պաշտոնյաները պնդում են, որ բանակցությունները մեծ առաջընթացի են հանգեցրել Իրանում պատերազմի ավարտի հարցում։

«Նշանակալի առաջընթաց է գրանցվել, և հանդիպումն ավարտվել է խիստ դրական նոտայով։ Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ այս առաջընթացը կօգնի ճանապարհ հարթել տարածաշրջանում հետագա առաջընթացի ու երկարատև խաղաղության համար»,- գրել է Նաքվին X-ում։

Միաժամանակ, Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի «յուրաքանչյուր քառակուսին» ամբողջությամբ մաքրվել է ականներից, և որ ջրային ուղին ԱՄՆ Տիեզերական ուժերի կողմից վերահսկվում է՝ հնարավոր նոր պայթուցիկների հայտնաբերման նպատակով։

«Ականների տեղադրման նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը լիովին գործում է և ուժի մեջ է»,- հավելել է Թրամփը։

Աղբյուրը The Post-ին հայտնել է, որ ականների քանակը, դրանց տեսակներն ու տեղակայման վայրերը խիստ գաղտնի են պահվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի