Ադրբեջանի ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ. ԱՀ ԱԱԾ
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ։
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: