Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի` Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ հայտարարությանը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությանը։ Սովորության համաձայն՝ Բաքուն իրեն բնորոշ կեղծ և իրականության հետ աղերս չունեցող պատասխան է տարածել։

Մասնավորապես, հայտարարության մեջ ասվում է, որ «Հայաստանի ԱԳ նախարարության 2023 թվականի հունվարի 3-ի հերթական հայտարարությունը Լաչինի ճանապարհին տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ բացարձակապես անհիմն է և նպատակ ունի այս հարցում մոլորեցնել միջազգային գործընկերներին և արհեստականորեն սրել իրավիճակը»։

«Ակնհայտ է, որ հայկական կողմը նախկին պես շահագրգռված է Ադրբեջանի տարածքում անօրինական տնտեսական և այլ գործողությունների շարունակմամբ։ Ադրբեջանի տարածք որևէ առաքելություն ուղարկելու՝ Հայաստանի կոչերը դիտվում են որպես հերթական սադրանք Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և պետք է դադարեցվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Բաքուն շարունակում է տարածել կեղծիքը, թե, իբր, չի արգելափակել Լաչինի միջանցքն ու հումանիտար ճգնաժամ չի առաջացրել Արցախում, իսկ Հայաստանին մեղադրում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության խախտման մեջ։

Հավելենք, որ արդեն 24-րդ օրն է՝ Ադրբեջանի իշխանությունները փակ են պահում Լաչինի միջանցքը՝ Արցախում առաջացնելով հումանիտար ճգնաժամ։

Էմմա Չոբանյան