Հերոսը պետք է ազատ արձակվի. ԱԺ նախկին 4 պատգամավորներ ստորագրահավաք են կազմակերպել՝ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար

Լուրեր

14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
Բոլորը

Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով բողոքը:

Քաղաքական բանտարկյալ տերմինին այնքան շատ է անդրադարձ եղել, այն այնքան է չարաշահվել, այնքան են մեկնաբանվել այդ հասկացության չափանիշներն ու միջազգային մոտեցումը, որ այսօր կարևոր ենք համարում հիշեցնել և շեշտել, որ խոսքը, այս ամենից զատ, հերոսի մասին է:

Տարբեր ազգերին ու ժողովուրդներին բնորոշ է՝ իրենց համար կերտել հերոսներ, հաճախ՝ հորինել, պատվել նրանց, իսկ մենք մեր իսկական  հերոսներին պահում ենք բանտում: Սամվել Բաբայանը հերոս է, և սրանով արդեն ամեն ինչ ասված է: Այսօր երկրում շատ բան է փոխվել, և վճռաբեկ դատարանն ունի հնարավորություն՝ ապացուցելու, որ փոփոխությունները հասնում են նաև դատաիրավական համակարգ։

Մինչ այդ շատ կարևոր է արձանագրել հանրային պահանջը՝ արդար դատավարություն և արդար վճիռ։

Դիմում ենք երկրի գիտակրթական, մշակութային վերնախավի ներկայացուցիչներին, նոր Հայաստանի ազատ մտավորականներին. բարձրացրեք ձեր ձայնը` արդար դատաքննության և արդար վճռի պահանջով։

Դիմում ենք ԱԺ մեր նախկին գործընկերներին, բոլոր խմբակցությունների պատգամավորներին, ովքեր, վստահ ենք, կիսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազգային արժեքներին հարգանքով վերաբերվելու՝ մեր սկզբունքները:

Այսօր դուք կարող եք, ամրապնդելով հանրային պահանջը, հանդես գալ միջնորդությամբ՝ դատարանին հորդորելով.

– եթե դատական ակտը կայացվել է քաղաքական ճնշման արդյունքում՝ ոչ բավարար ապացուցողական բազայի հիման վրա, ապա այժմ զերծ մնալ նման ճնշումներից և իրագործել արդար դատաքննություն իրականացնելու պարտականությունը,

– բավարարել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ բերված բողոքը:

Սամվել Բաբայանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ։ Սա է պահանջում կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության շահը:

Սա արդար դատաքննության պահանջ է, և այդ հարցում ամենաշահագրգիռը հենց Ս. Բաբայանն է։

Հարգելի՛ պատգամավորներ, գործընկերներ։ Պետք է ընդամենը ստորագրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդության և արդար, ճնշումներից զերծ դատաքննության իրականացման պահանջի տակ, և այստեղ բոլորովին կարևոր չէ, թե ո՛ր կուսակցության կամ խմբակցության անդամ եք հանդիսանում։ Ձեզնից պահանջվում է ընդամենը սա, բայց դա կլինի ձեր քայլը՝ արդարության հաստատման և հերոսին՝ օր առաջ երկրին ծառայելու հնարավորություն ընձեռելու ճանապարհին։

 

Աժ նախկին պատգամավորներ

 

Էլինար Վարդանյան

Ստեփան Մարգարյան

Վահե Հովհաննիսյան

Ռուբիկ Հակոբյան