Թուրքիայում ընդդիմադիր դաշինքի առաջնորդները հանդիպել են նախագահի թեկնածուի շուրջ վեճերի ֆոնին

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական վեց ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայի երկու առաջնորդները հանդիպում են անցկացրել Անկարայում առաջիկա ընտրություններում նախագահի՝ դեռևս չորոշված թեկնածուի շուրջ տարաձայնությունների ֆոնին, գրում է Turkish Minute-ը։

Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և İYİ (Լավ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների հանդիպումը, որոնց կուսակցությունները «Վեցի հարթակի» մաս են կազմում, տևել է մոտ երկուսուկես ժամ։ «Վեցի հարթակի», որը բաղկացած է CHP-ից, İYİ-ից, «Ուրախության», «Ապագա», Դեմոկրատական ​​ու «Ժողովրդավարություն և առաջադիմություն» կուսակցություններից (DEVA), դեռևս չի հայտարարել իր թեկնածուին: Իսկ ահա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2023 թվականի հունիսին ընտրություններում առաջադրվելու է «Հանրային դաշինքի» կողմից, որը բաղկացած է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» ու ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցություններից։

Քըլըչդարօղլուի և Աքշեների հանդիպումը տեղի է ունեցել երկու առաջնորդների միջև տարաձայնությունների մասին լուրերից հետո, քանի որ նշվում է, որ Աքշեները Քըլըչդարօղլուի փոխարեն նախընտրում է CHP-ի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին որպես դաշինքի թեկնածու:

Իմամօղլուն, որը Էրդողանի առանցքային մրցակիցն է, վերջերս դատապարտվել է 2 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման ու զրկվել քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից, իբր, Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովի անդամներին վիրավորելու համար։Այս որոշումը պետք է հաստատվի վերաքննիչ դատարանի կողմից։

Թեև երկու ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո հայտարարություն չկա, սակայն Աքշեներն ասել է, որ վեցնյակի բաժանման պատճառ չկա, և որ իրենք վճռական են միասին հաղթելու 2023 թվականի ընտրություններում։ Հարցին՝ արդյո՞ք նրանք քննարկել են դաշինքի նախագահի թեկնածուին առաջիկա ընտրություններում, Աքշեները պատասխանել է, որ այդ թեման կքննարկվի ընդդիմության բոլոր առաջնորդների հետ ավելի ուշ:

Էմմա Չոբանյան