2022-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն Արման Հովհանիսյանն է

Լուրեր

09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
Բոլորը

HelpCourt․am-ն ամփոփել է 2022 թվականի ընթացքում դատավորների վարկանշավորման գործընթացը, համաձայն որի՝ «թափանցիկ ձեռք 2022» մրցանակը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։ Սա նշանակում է, որ Հովհաննիսյանն այս տարվա ամենաբարձր գնահատված դատավորն է։ Helpcourt-ում դատավորներին գնահատում են փաստաբանները։ Վարկանշավորմանը մասնակցում է 283 դատավոր։ Ամենաբարձր գնահատված Արման Հովհաննիսյանի վարկանիշը 148 է, երկրորդ տեղում դատավոր Ռուստամ Մախմուդյանն է, երրորդում՝ Դավիթ Հարությունյանը, չորրորդ տեղում դատավոր Դավիթ Բալայանն է, հինգերորդում՝ Սերգեյ Մարաբյանը։

Թափանցիկ ձեռք մրցանակը ստանալիս դատավոր Արման Հովհաննիսյանը նշել է, որ թեև դժվարին ժամանակներ են՝ դատական իշխանության անկախության և թափանցիկության ուղղությամբ փաստաբանական համայնքի շարունակական ակտիվությունն ու նախաձեռնողականությունը միմիայն ոգևորիչ և հուսադրող է:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին մասնակցություն ունենալու և գնահատական տալու համար: Յուրաքանչյուրիդ գնահատականը պարտավորեցնող է, ուստի կանեմ առավելագույնն՝ այն բարձր պահելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև HelpCourt դատավորների վարկանիշավորման համակարգին և նախագծի հեղինակ Լ.Սահակյանին՝ տարիներ շարունակ նման հետևողական աշխատանքի և դատական իշխանության նկատմամբ վստահություն ձևավորելու ուղղությամբ ձեռնարկված արդյունավետ քայլերի համար: Միաժամանակ, չեմ կարող իմ երախտագիտությունը չհայտնել աշխատակազմիս՝ մշտապես իմ կողքին լինելու և բարեխիղճ աշխատանք կատարելու համար»,- ասել է դատավոր Արման Հովհաննիսյանը։