Բայրամովը Հայաստանին մեղադրել է, իբր, «ապակառուցողական» լինելու մեջ

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը սահմանափակ է համարում 2022 թվականին Հայաստանի հետ բանակցություններում խաղաղության պայմանագրի և սահմանների դելիմիտացիայի հարցում առաջընթացը։ Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա Հայաստանին մեղադրել է, իբր, ապակառուցողական լինելու մեջ։ Փաստորեն, երկիր, որի նախագահը շարունակում է ամեն օր ուժով սպառնալ Արցախին ու տարածքային պահանջներ ներկայացնում ՀՀ-ին, պարբերաբար չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր պարտավորությունները, Երևանի հասցեին է անհիմն մեղադրանքներ հնչեցնում։

«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել  Ժնևում, երկրորդը՝ Վաշինգտոնում, երրորդ փուլը չկայացավ հայկական կողմի մերժման պատճառով։ Նաև տեղի է ունեցել սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովի երեք նիստ։ Ընդհանրապես, ձեռք բերված առաջընթացը խաղաղության պայմանագրի և սահմանների սահմանազատման հարցում շատ սահմանափակ է, պատճառը հայկական կողմի ոչ կառուցողական և անհետևողական դիրքորոշումն է»,- ասել է Բայրամովը 2022 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ «Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները, իսկ Բաքուն իր կողմից շարունակելու է ջանքերը, որ Հայաստանը դրանք կատարի»։ Ի դեպ, Բայրամովն այդպես էլ չի խոսել այն մասին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակաբար խախտում և չի կատարում սեփական պարտավորությունները, այդ թվում՝ հումանիտար աղետ ստեղծելով Արցախում։

«Ադրբեջանը միշտ բաց է տարբեր հարթակներում երկխոսության համար։ Բայց Հայաստանի հետ բանակցությունների հիմնական նպատակն արդյունքն է»,- ասել է Բայրամովը։

Նա հավելել է, որ Բաքվի համար ընդունելի չեն Ադրբեջանի նկատմամբ կանխակալ մոտեցում ցուցաբերող հարթակները։

Էմմա Չոբանյան