Վիճաբանություն՝ Նիկոլ Փաշինյանի և Արծվիկ Մինասյանի միջև․ վարչապետը նախարարի կիսադիրքորոշումից եզրակացություն կանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց  «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով  այս նախագծին, նշեց, որ Կառավարությունը ունի երկու տարբերակ՝ կամ չեղյալ հայտարարել այս համակարգը, իսկ այդ դեպքում այն գումարը, որն արդեն ներդրված է ֆոնդերում, մեր երկրից դուրս կգա ու ֆոնդի կառավարիչների հեղինակությունը դրանից կտուժի, կամ օրենքի նախագիծը հետաձգել:

Ըստ վարչապետի ՝ օրենքի նախագծի հետաձգումը 2014 թվականից այս համակարգին վճարներ կատարող քաղաքացիների մոտ լուրջ դժգոհություններ կառաջացնի։

Ուստի բոլոր տարբերակներից ընտրվել է ՀՀ Ֆինանսների նախարարության առաջարկած տարբերակը, որը, սակայն, ժամանակավոր կարգավորում է։

Որոշման նախագծին դեմ արտահայտվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ այս որոշումը պետք է թիմով ընդունեն, հետևաբար ովքեր այս  պատասխանատվությունը վերցնում են՝ իրենց հետ են և հակառակը։ 

Վարչապետը նշեց նաև, որ նախարարի կիսադիրքորոշումներից եզրակացություններ կանի և հավելեց, որ այս որոշմանը Կառավարության անդամները պետք  է դեմ չքվեարկեն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։