Թուրքիայի իշխանությունների կողմից Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ ճնշումները շարունակվում են․ քրեական գործ է հարուցվել քաղաքապետարանի դեմ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քրեական գործ է հարուցել ընդդիմադիր գործչի կողմից ղեկավարվող Ստամբուլի քաղաքապետարանի դեմ այն բանից հետո, երբ հասկացել են, որ քաղաքապետարանում աշխատում են «ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող 1,668 աշխատակիցներ», գրում է Duvar-ը։

ՆԳՆ-ն մեկ տարի առաջ հայտարարել էր, որ քաղաքապետարանի հարյուրավոր աշխատակիցներ կասկածվում են «ահաբեկչական խմբավորումների» հետ կապ ունենալու մեջ, այդ թվում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK), Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցության (DHKP/C) և Մարքսիստ-լենինիստական կոմունիստական կուսակցության (MLKP):

Նախարարությունը նաև պնդում է, որ որոշ անձինք կապ ունեն ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին դաշնակիցն է՝ թշնամու վերածված, որին իշխանությունները համարում են 2016 թվականի հուլիսի 15-ի անհաջող հեղաշրջման փորձի կազմակերպիչը:

Հետաքննության ընթացքում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քննադատել է նախարար Սուլեյման Սոյլուի պնդումները և ասել, որ նախարարը հոգեպես լավ չէ, և նրան կոչ է արել հրաժարական տալ։ Նա հարցրել էր. «Ես հետախուզական կազմակերպությո՞ւն եմ: Արդյո՞ք ես դատական իշխանությունն եմ»:

ՆԳՆ-ն այժմ հայտնում է, որ քաղաքապետարանի դեմ հետաքննությունն ավարտվել է․ «Պարզվել է, որ քաղաքապետարանում և կից ընկերություններում աշխատում է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված 1,668 մարդ։ Այս հետաքննության ենթակա 505 անձանցից 484-ը հավաքագրվել են առանց անվտանգության հետաքննության»։

Նշվում է նաև, որ դեկտեմբերի 9-ին քրեական գործ են հարուցել «պատասխանատուների» դեմ։

Ի պատասխան՝ Իմամօղլուն ասել է, որ կառավարությունը փորձում է քաղաքապետարանում վստահելի քաղաքապետ նշանակել։

«Նրանք ստանձնել են պետության սեփականատեր լինելու կոչումը։ Նրանք սկսել են մտածել, որ երկիրը, ինչպես և Ստամբուլը, իրենց սեփականությունն է։ Հիմա նրանք փորձում են վստահելի քաղաքապետերի նշանակել Ստամբուլում և Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից ղեկավարվող այլ քաղաքապետարաններում»,- ասել է Իմամօղլուն։

Իմամօղլուի դեմ վերջին ճնշումների վերաբերյալ հայտարարություն են տարածել նաև Ժողովրդահանրապետական կուսակցության 11 քաղաքապետեր։ Հայտարարության մեջ վերջին քայլերը նրանք համարում են «ոչ ժողովրդավարական» և ասում, որ «չեն խոնարհվելու»։

Հավելենք, որ Իմամօղլուն Ստամբուլի ընտրություններում վճռական հաղթանակից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից հաճախակի թիրախավորվող գործիչներից է։ Թուրքիայի ամենամեծ քաղաքը գլխավոր ընդդիմությանը փոխանցելուց վրդովված՝ ԱԶԿ-ն Իմամօղլուին կեղծ մեղադրանքներով հետաքննության է ենթարկում։

Հիշեցնենք, որ թուրքական դատարանը դեկտեմբերի 14-ին քաղաքապետ Իմամօղլուին դատապարտել է 2 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման՝ Թուրքիայի ընտրական հանձնաժողովի 11 անդամներին «վիրավորելու» մեղադրանքով։ Դատարանը նաև քաղաքական արգելք է Իմամօղլուի նկատմամբ, որը պետք է հաստատի Վերաքննիչ դատարանը՝ դիմումից առաջ։

Ի դեպ, 2023 թվականին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում Իմամօղլուն գործող նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցներից է համարվում։ Տարբեր սոցհարցումների համաձայն՝ նա գերազանցում է Էրդողանին և ունի ընտրություններում հաղթելու լրջագույն հնարավորություն։ Այսպիսով, Էրդողանն իր ճանապարհն ազատում է լրջագույն մրցակցից։

Էմմա Չոբանյան