Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկել է այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ընտրությունների թափանցիկ անցկացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան 
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին. տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը: 

Վարչապետը կարևորել է մեր երկրում ՄԱԿ-ի գրասենյակի ակտիվ և արդյունավետ գործունեությունը և ընգդծել, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի հետ համագործակցությանը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ հետագայում ևս կծավալվի սերտ համագործակցություն, ինչը կնպաստի տարբեր ծրագրերի հաջողությամբ իրականացմանը: 

Շոմբի Շարփն ընդգծել է, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պատրաստակամ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ջանքերին, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ այժմ ընթացքի մեջ են գտնվում Մեղրիի մաքսային անցակետի արդիականացման ռազմավարության մշակման աշխատանքները: 
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի ընտրական գործընթացներին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հնարավոր օժանդակությունը և քննարկել այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ընտրությունների թափանցիկ անցկացմանը և այդ գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: 

Նիկոլ Փաշինյանը և Շոմբի Շարփն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին և դրան միջազգային հնարավոր աջակցությանը վերաբերղ հարցերի: