Թուրքիայում տուգանել են երեք հեռուստաընկերությունների՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դատավարությունը լուսաբանելու համար

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) Ստամբուլի քաղաքապետի դատավճիռը լուսաբանելուց հետո տուգանել է Halk TV, TELE1 և FOX TV հեռուստաալիքներին՝ դրամական տուգանքներով և հեռարձակման արգելքներով, գրում է Bianet-ը։

RTÜK-ի և Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Իլհան Թաշչը Թվիթերում գրել է, որ RTÜK-ը տուգանել է Halk TV-ի Medya Mahallesi (Մեդիա թաղամաս) հաղորդումը, որը վարում է Այսենուր Արսլանը, կասեցումներով և վարչական տուգանքով՝ «դիմախաղի միջոցով ահաբեկչությունը գովաբանելու համար»։ Այշենուր Արսլանը, որը երեք օրվա արգելք է ստացել իր ժեստերի համար, Թվիթերում ծաղրել է այդ որոշումը։

«Ներկայում տանը հայելու առաջ դեմքի արտահայտություններ եմ պարապում։ Վաղը RTÜK-ի ժեստ կանեմ»,- գրել է նա։

Վարչական տուգանք է նշանակվել TELE 1-ին։ Նրա մեկնաբաններից երկուսը՝ պրոֆեսոր Էմրե Կոնգարը և Մերդան Յանարդաղը, ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավճիռը որակել են որպես «հարված ժողովրդի կամքին»։

FOX TV-ի եթերը նույնպես տուգանվել է՝ «Çalar Saat» հաղորդման համար։ Հաղորդման ընթացքում Թուրքիայի Աշխատավորական կուսակցության անդամ Սերա Քադըգիլը հայտարարել է՝ «Եթե Էրդողանը երբևէ ոտք դնի շուկա, նա կամաչի դա ասել»՝ նկատի ունենալով տնտեսության մասին նախագահի հայտարարությունները։

Վերջին տարիներին RTÜK-ի որոշումներն ավելի ու ավելի շատ են քննադատության ենթարկվում։ Լրատվամիջոցների խորհուրդը հաճախ մեղադրվում է անկախ կամ քննադատական լրատվամիջոցներին պատժելու մեջ:

Հիշեցնենք, որ թուրքական դատարանը դեկտեմբերի 14-ին գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուին դատապարտել է 2 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման՝ Թուրքիայի ընտրական հանձնաժողովի 11 անդամներին «վիրավորելու» մեղադրանքով։

Հավելենք, որ 2023 թվականին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում Իմամօղլուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցներից է համարվում։ Տարբեր սոցհարցումների համաձայն՝ նա գերազանցում է Էրդողանին և ունի ընտրություններում հաղթելու լրջագույն հնարավորություն։ Այսպիսով, Էրդողանն իր ճանապարհն ազատում է լրջագույն մրցակցից։ Իմամօղլուի դեմ, որը ներկայացնում է CHP-ն, գործ էր հարուցվել  2019 թվականի քաղաքային ընտրություններից հետո։ Նա հաղթել է և՛ առաջին ընտրություններում, որոնք տեղի էին ունեցել մարտի 31-ին, սակայն ԿԸՀ-ն չեղարկել էր, և՛ երկրորդում՝ հունիսի 23-ին, ընդ որում, երկրորդը՝ զգալի առավելությամբ։ Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն մարտի 31-ի ընտրությունները չեղարկողներին «հիմար» էր անվանել։

Էմմա Չոբանյան