Բաքվում ոստիկանությունն ուժով ու ձերբակալություններով ցրել է ընդդիմադիրների բողոքի ակցիան

Լուրեր

30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
Բոլորը

Այսօր Բաքվի կենտրոնում նախատեսված ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների բողոքի ակցիան կայացել է՝ չնայած իշխանությունների արգելքին, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ակցիան իրավապաշտպան, ակտիվիստ Բախտիյար Հաջիևի ձերբակալության դեմ էր։ Մասնակիցները պահանջել են ազատ արձակել Հաջիևին ու տարբեր կարգախոսներ հնչեցրել՝ «Ազատություն Բախտիյար Հաջիևին», «Մի՛ սպանիր, այլ ազատի՛ր», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն, արդարություն, ազգային իշխանություն»։

Ակցիայի մասնակիցները տարբեր կողմերից հասել են Շատրվանների հրապարակ, որպեսզի ոստիկաններին չհաջողվի հեշտությամբ կասեցնել այն և ձերբակալել մասնակիցներին։ Այնուամենայնիվ, տարբեր տվյալներով, 30-ից ավելի ցուցարար է բերման ենթարկվել։

Հաղորդվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է նաև «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայության թղթակից Թյուրքան Բաշիրին։ Նրան ազատ արձակելու՝ գործընկեր լրագրողների փորձերն արդյունք չեն տվել։ Ոստիկաններն անտեսել են Թյուրքան Բաշիրի մամուլի հավաստագիրը։

Հավելենք, որ դեռ առավոտյան ոստիկանները սկսել էին տարբեր ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների ձերբակալությունները։ Տարբեր հաղորդումների համաձայն՝ տասնյակից ավելի մարդ է բերման ենթարկվել։

Հիշեցնենք, որ Բախտիյար Հաջիևը կալանավորվել է դեկտեմբերի 9-ին՝ իբրև խուլիգանության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով։ Նույն օրը Խաթայի շրջանային դատարանը նրան կալանավորել է 1 ամիս 20 օր ժամկետով։ Պաշտպանական կողմը բողոքարկել է այս որոշումը, իսկ ինքը՝ Հաջիևը, անժամկետ հացադուլ է հայտարարել։

Դեկտեմբերի 15-ին Վերաքննիչ դատարանը մերժել է Հաջիևի բողոքը։ Մի շարք երկրներ ու կառույցներ, այդ թվում՝ ԱՄՆ Պետաքարտուղարությունը, կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Հաջիևին։

Էմմա Չոբանյան