Երկուշաբթի օրվանից ամեն օր «լայվ» չեմ դուրս գա․ Ռուբեն Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շնորհակալության խոսք եմ ուզում ասել ձեզ բոլորիդ, ովքեր ամեն ինչ փորձում են անել խնդիրը լուծելու համար»: Այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում իր տեսաուղերձն այսպես սկսեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Պետնախարարը նշեց, որ իրենք ամեն ինչ արել են և անում են. «Հասկանում ենք մեր հնարավորությունները, իրավիճակը։ Իրավիճակը շատ բարդ է, 264 ժամ շարունակվում է բլոկադան, և ամեն ժամը ավելացնում է մարդկանց և՛ անհանգստությունը, և՛ մտահոգությունը, թե որն է ելքը այս իրավիճակից։ Մենք ամեն ինչ կամաց-կամաց գցում ենք հունի մեջ և այն նպատակը, որ դրել ենք կիրակի օրվա հետ կապված, մենք կիրականացնենք»,-նշեց Վարդանյանը՝ չհստակեցենլով, թե ինչ նպատակի մասին է խոսքը։

«Չնայած ամեն ինչին, մենք հաղաթահարելու ենք այս դժվարությունները», – ասաց Արցախի պետնախարարը՝ շեշտելով․ – «Հաղթահարելու ենք, որովհետև ոչ թե ինչ-որ մեկը մեզ օգնելու է, այլ որովհետև մենք մեր մեջ էդ ուժն ունենք»։

Վարդանյանը նաև հայտնեց, որ ստեղծվել է օպերատիվ շտաբի լրատվական կենտորն, որը կհայտնի ճշգրիտ տեղեկություններ․ «Երկուշաբթի օրվանից ես ամեն օր «լայվ» չեմ դուրս գա»։

Մանրամասները՝ տեսանյութում։