«Ժողովուրդը վրա հասած տանում է ինչ կա-չկա․․․» Արցախի խանութներում սննդի դեֆիցիտ կա․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լուրեր

30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
Բոլորը

«Ամսաթիվը տե՞ղն է», – ստեփանակերտցի մի կին բժշկական փոքրիկ երշիկ է գնում խանութից․․․ «Ժողովուրդը վրա հասած տանում է ինչ կա-չկա: Վա՛յ նրան, ում Աստված չհասցնի…», – պատասխանում վաճառողը։ 

Արդեն 12 օր է, ինչ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը: Այս ընթացքում բազմաթիվ սոցիալական խնդիրներ են առաջացել և իրավիճակը գնալով բարդանում է: Ստեփանակերտի կենտրոնական շուկայում, կարելի է ասել, բանջարեղեն և մրգեր հնարավոր չէ գտնել, իսկ միրգ-բանջարեղենի խանութներն  արդեն մի քանի օր է՝ առհասարակ, փակ են: Այսօր արդեն այլ ապրանքների պակաս է նկատվում: Խանութներում հիմնականում շաքարավազի դեֆիցիտն է նկատելի։ «Չկա, ժողովուրդը «հարձակվել» և տաս-քսան կիլոներով գնել է, ի՞նչ անեն, վախենում են…», – ասում են առևտրականները:

«Ես գիտեմ, որ իրավիճակը շատ ծանր է և՛ սննդի հետ կապված, և՛ բենզինի, բայց մենք փորձում ենք լուծումներ գտնել: Ես գիտեմ, որ շատ ծանր հոգեբանական վիճակ է: Մենք ունենք խնդիրներ, երբ մի քանի մարդ մահացել է և դիակները չենք կարողանում բերել Արցախ», – դեկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան ուղերձում նշել էր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներից հետո Արցախում սկսեցին սպասել, որ ուր որ է՝ ճանապարհը կբացվի, սակայն դա տեղի չունեցավ։

«Տեսնում եք, թե ինչ դատարկություն է: Բացարձակ ոչ մի բան չկա: Գազար, կաղամբ, բազուկ, ոչ մի բան չկա: Դեղորայնքն էլ է պակասում, իմ ուզած դեղը չեմ կարողացել գնել: Լսել եմ, որ որոշ դեղատներ ընդհանրապես փակվել են: Ես միայն մեկ բան եմ ուզում. խաղաղություն, խաղաղություն և խաղաղություն, նրանց (ադրբեջանցիների) հետ մենք ապրել չենք կարող», – ասում է Անաիդ Համբարձումովան, որը Ստեփանակերտի շուկայում վաճառում է իր վերջին ապրանքները:

«Դեղորայքի պակաս, իհարկե, զգացվում է արդեն: Երբեմն փոխարինողներն ենք առաջարկում, բայց դրանք նույնպես վերջանում են: Շատերին այլ դեղատներ եմ ուղղորդում, չգիտեմ, գտնում են այնտեղ իրենց ուզած դեղը, թե ոչ: Պահանջված դեղերը վերջացել են, չկան…Ի՞նչ կա մեր ձեռքում, ղեկավարները պետք է լուծեն այս խնդիրը»,- ասում է դեղագետ Էլյանորա Գրիգորյանը:

Չնայած գազի մատակարարումը վերականգնվել է, սակայն վառելիքի հետ լուրջ խնդիրներ կան: «Գիտեք, դեկտեմբերի 12-ից միջպետական ճանապարհը փակ է: Ո՛չ դիզելային վառելիք, ո՛չ բեզին չի մտնում Արցախ: Ներշրջանային տրանսպորտը հիմնականում դիզելային վառելիքով է աշխատում: Ինչքան պաշար ունենք, օգտագործում ենք: Մինչև վերջին պահը մենք մեր հայրենիքը չպետք է լքենք», – Factor TV-ի հետ զրույցում ասում է Արցախի կենտրոնական ավտոկայանի ավագ ենթակարգավար Իգոր Պետրոսյանը:

Սոցիալական խնդիրներից բացի նաև ծանր է մթնոլորտն Արցախում: Մարդիկ անորոշության մեջ սպասում են հանգուցալուծման: Երեկ՝ դեկտեմբերի 22-ին  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաք էր կազմակերպվել` ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար:

«Բոլորս քաջ գիտակցում ենք, թե ինչ վիճակի մեջ ենք հայտնվել: Իշխանությունների կողմից մենք լուծումներ չենք տեսնում: Սփյուռքը և Հայաստանը կարողացան մի պահ շեղել աշխարհի ուշադրությունն ուկրաինական պատերազմից, և ամբողջ աշխարհը հիմա մեզանից է խոսում: Մենք պարտավոր ենք բարձրաձայնել: Ադրբեջանանակական «էկոլոգներն» ընդամենը կեղծ պատրվակ են, նրանց նպատակն անցակետ տեղադրելն է: Ես գտնում եմ, որ զուտ մարդկայնորեն նրանք սխալ են արել, որ ճանապարհը փակել են, ամբողջ աշխարը դատապարտում է դա»,- հավաքի ընթացքում հայտարարեց «Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը։ 

«Ճակատագրական պահ ենք ապրում, ցանկացած սխալ որոշում մեր այստեղ բնակվելու վրա խաչ է քաշելու: Մենք պարզ տեսնում ենք, որ պատերազմում պարտված իշխանությունը սխալ որոշումներ է կայացնում: Նրանք պարտվողական քաղաքականություն են վարում, դա կամ գիտակցաբար կոլաբորացիոնիզմ է, կամ սխալ քաղաքականություն: Լավ է՝ մենք բոլորով որոշենք այստեղից հեռանալ, քան այսպես խեղճացնե,ն հավի ճտեր սարքեն: Դանակն արդեն հասել է ոսկորին», – հայտարարել է Տիգրան Պետրոսյանը:  

Նա նաև հանրահավաք է հրավիրել վաղը, դեկտեմբերի 24-ին, հետագա անելիքները քննարկելու համար:

Մարութ Վանյան

Ստորև լուսանկարներ են շրջափակման մեջ հայտնված Ստեփանակերտից։