Տեղի է ունեցել պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

Լուրեր

09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Ֆինանսների նախարարության, Արդարադատության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

Նախաքննական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են տվյալ նախաքննական մարմնի դեպոզիտ հաշիվներում առկա միջոցների վերաբերյալ քանակական տվյալներ, ինչպես նաև տվյալ միջոցների ծագումնաբանությունը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Մհեր Մկրտչյանն աշխատանքային խմբին է ներկայացրել քրեական գործերով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու վերաբերյալ առաջարկվող իրավական լուծումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման մեկ միասնական գանձապետական հաշվեհամար ունենալու գործընթացի կազմակերպման վերաբերյալ առաջարկներն ու դրանց լուծման արդյունավետ եղանակները:

Հանդիպման արդյունքներով՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ ներկայացված առաջարկները և ընթացիկ աշխատանքները ամփոփելու և մինչև տարեվերջ ՀՀ վարչապետի աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: