Սերբիայի նախագահ Վուչիչը Բաքվում է․ Ալիևի հետ զարգացնում են ռազմարդյունաբերությունն ու քննարկում գազի մատակարարումները

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն աշխատանքային այցով Ադրբեջանում է։ Նշենք, որ վերջին շրջանում բավական ակտիվացել են Բաքվի ու Բելգրադի շփումները․ նոյեմբերի 23-ին էլ Ալիևն էր մեկնել Սերբիա, այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել էին մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերությանը վերաբերող։

Այսօր արդեն տեղի են ունեցել Ալիևի և Վուչիչի առանձին բանակցությունները, որից հետո երկու նախագահները հանդես են եկել հայտարարություններով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, որ Բաքուն և Բելգրադը տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն։

«Տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում մեծ ներուժ կա։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ միջազգային տրանսպորտային միջանցքներն անցնում են Ադրբեջանի և Սերբիայի տարածքներով, մեր համապատասխան կառույցները պետք է ակտիվ աշխատեն կապի հաստատման ուղղությամբ։ Արդեն կապեր են հաստատվել երկու երկրների համապատասխան կառույցների միջև»,- ասել է Ալիևը։

Նա նաև անդրադարձել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցին։

«Սերբիա կատարած այցի ժամանակ մենք համապատասխան հանձնարարականներ ենք տվել պաշտպանական արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին։ Երկու երկրներն էլ այս ոլորտում ներուժ ունեն, և ակնկալվում է, որ գործնական քայլեր կձեռնարկվեն՝ այդ ներուժը միավորելու համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ի դեպ, Վուչիչն այսօր հանդիպել է նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի հետ։ Նշվում է, որ կողմերը քննարկել են Բաքվի և Բելգրադի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր։

Ավելի վաղ էլ Վուչիչը հայտնել էր, որ Ալիևի հետ քննարկելու է գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումներին ու զենքին վերաբերող հարցերը։

«Մենք բանակցություններ ենք ակնկալում էներգետիկ հարցերի շուրջ՝ էլեկտրաէներգիայից մինչև գազ։ Կարևոր բանակցություններ են սպասվում ինչպես ռազմական արդյունաբերության, այնպես էլ գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման հարցերի շուրջ»,- ասել էր Վուչիչը սերբական Pink հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Էմմա Չոբանյան