«Նախիջևանի խանը» հրաժարական է տվել՝ ավարտելով 27-ամյա կառավարումը

Լուրեր

07.06.2026 | 17:08
Աբովյանում համատիրության նախագահը ձերբակալվել է քվեարկության գաղտնիությունը խախտելու կասկածանքով. ՔԿ
07.06.2026 | 17:03
Ռոման Աբրամովիչը Կիևում հանդիպել է Զելենսկիի հետ․ ԶԼՄ-ներ
07.06.2026 | 17:03
Իսրայելում տարբեր քաղաքներում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
07.06.2026 | 16:54
Ահազանգեր կան, որ երեկոյան ժամերին հնարավոր են հոսաքանքազրկումներ, միգուցե կիբեռհարձակումներ. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:46
Մոսկվան անընդհատ Երևանին ասել է, որ ԵՄ-ն վերածվել է ռազմաքաղաքական միության․ Օվերչուկ
07.06.2026 | 16:35
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլից նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, հետապնդվում է 86 անձ. ՔԿ
07.06.2026 | 16:26
Մի ուժ չի կարողանալու իշխանություն ձևավորել. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:21
Աննախադեպ ակտիվություն՝ վերջին 10 տարում․ Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 16:12
Օրինաչափ է, երբ ՀՀ զինապարտ քաղաքացիներն իրենց պարտականությունները կատարեն հայրենիքի առաջ. Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:09
Խուզարկություն՝ Գյումրիում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ երեք մարդ է ձերբակալվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:05
Ձերբակալվել է գյումրեցի հանրային գործիչ Կարապետ Պողոսյանը
07.06.2026 | 15:55
Կիևը դիմել է ՄԱԳԱՏԷ-ին Չեռնոբոլիսի ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պահեստին ռուսական հարվածի հարցով
07.06.2026 | 15:51
Վախի մասին ընտրություն է․ չընտրեք ինձ՝ ադրբեջանցիները կգան, պատերազմ կլինի․ նվազում է վստահությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 15:49
Հայկ Մարությանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 15:47
ՀՀԿ-ի կողմից ընտրախախտումների միֆը չափազանցված է. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել։ Թալիբովը՝ «Նախիջևանի խանը», իր հրաժարանակի մասին հայտարարել է Մեջլիսի այսօրվա նիստում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հավելենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունները «որս» էին սկսել Թալիբովի ու նրա ընտանիքի անդամների դեմ։ Մասնավորապես, դեկտեմբերի սկզբին պաշտոնից հեռացել էր Նախիջևանի պետական համալսարանի պրոռեկտոր Սեյմուր Թալիբովը (Վասիֆ Թալիբովի կրտսեր որդին)։ Մամուլում պարբերաբար տեղեկություններ էին տարածվում նաև Թալիբովի բիզնեսների նկատմամբ ճնշումների ու հրաժարականի մասին։

Միաժամանակ, տարածաշրջանի պետական ​​կառույցները շարունակում են ստուգվել Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության կողմից, որն արդեն իսկ ձերբակալել է մի քանի պաշտոնյաների՝ խոշոր յուրացումների համար։ Պաշտոնապես երեք բարձրաստիճան պաշտոնյա է կալանավորվել յուրացումների համար՝ Նախիջևանի քաղաքաշինութան կոմիտեի ղեկավար Հիջրան Ռուստամովը, ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևը, Մաքսային կոմիտեի ղեկավար Մանսուր Ասկերովը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Նախիջևանի տարբեր գերատեսչություններից տասնյակ պաշտոնյաներ են ձերբակալվել։

Բաքվում տարբեր փորձագետներ էլ նշում էին, որ ուժային կառույցների հիմնական հարվածն ուղղված է «Նախիջևանի խան», Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի դեմ, որը մինչև վերջերս համարվում էր անձեռնմխելի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, որոշել էր վերջ դնել նրա 27-ամյա կառավարման ժամանակաշրջանին ու հասավ իր նպատակին։

Նշենք, որ Թալիբովը համարվում էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ամենամոտ մարդկանցից մեկը։ Նախիջևանում Հեյդար Ալիևի ղեկավարման տարիներին (1991-1993 թթ.) Թալիբովը եղել է Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի գլխավոր օգնականը, 1995 թվականից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի ղեկավարն էր։ Թալիբովն իշխանության է հասել Սևիլ Սուլթանովայի հետ ամուսնության շնորհիվ, որը Հեյդար Ալիևի զարմուհին է՝ եղբոր դուստրը։

Ուշագրավ է նաև այն, որ Ալիևի հրամանով Նախիջևանի մի շարք գերատեսչություններ լուծարվել ու միացվել են Բաքվի կենտրոնական իշխանություններին։ Նախիջևանի կառույցներն Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին ենթարկեցնելու՝ Ալիևի քայլերը բուռն քննարկումներ են առաջացրել երկրում։ Համեմատաբար անկախ և ընդդիմադիր տարբեր լրատվամիջոցներ էլ տեղեկություններ են տարածում, թե Նախիջևանի բոլոր գերատեսչությունները սկսելու են ենթարկեցնել Բաքվի կենտրոնական գերատեսչություններին։ Ակտիվորեն խոսվում է նաև Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերացման մասին։

Էմմա Չոբանյան