Հանցավոր սխեմայով մեծաքանակ հագուստեղենը մաքսազերծել են միրգ-բանջարեղենի անվան տակ․ 4 անձ է կալանավորվել

Լուրեր

30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
Բոլորը

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2022թ. նոյեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 48-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնված, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՔԿ աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է տնտեսվարող ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրերի հիման վրա, առանց պատշաճ մաքսային հսկողության մեծածավալ ապրանքներ ՀՀ ներկրման տևականորեն կիրառված հանցավոր մեխանիզմ։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ, եղբայրներ Ռ. Կ.-ն, Կ.Կ.-ն և Հ. Կ.-ն, փաստացի ղեկավարելով այլ անձի անվամբ հիմնադրված և տնօրինած ՍՊ ընկերության գործունեությունը, տարբեր անձանց պատվերով Թուրքիայի Հանրապետությունից Վրաստանի և Հայաստանի պետական սահմանով 2022թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ՀՀ են ներկրել առնվազն մի քանի տասնյակ տոննա հագուստ։

Սակայն նախնական համաձայնությամբ և միասնական դիտավորությամբ, մաքսային վճարները առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով, ապրանքների մաքսային հայտարարագրերի մեջ, պատասխանատու անձի միջոցով ապրանքների տեսակների մասին մտցրել են խեղաթյուրված տվյալներ և խաբեության այլ դրսևորմամբ ներկրված հագուստը մաքսազերծել են միրգ-բանջարեղենի անվան տակ: Արդյունքում՝ տնտեսվարողը չարամտորեն խուսափել է ՀՀ պետբյուջե առանձնապես խոշոր չափերի հարկերի և տուրքերի վճարումից։

Քրեական վարույթի շրջանակներում 4 անձ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է։

Ձեռք բերված տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 4 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 48-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Միջնորդությունը 2022թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ բավարարվել է։

ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի կողմից նշված անձանց ներկայացվել են մեղադրանքներ, և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Դատարանի՝ դեկտեմբերի 20-ի որոշմամբ միջնորդությունները բավարարվել են, նշված անձինք կալանավորվել են։

Քրեական վարույթով շարունակվող նախաքննությամբ ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու, նշված հանցավոր մեխանիզմում հնարավոր ներգրավված այլ անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։