Ալիևի պրովոկացիաները ՌԴ-ն պիտի կանխի՝ պարտավոր է․ ո՞նց է կրակում Սիրիայում և Դոնբասում՝ մանդատ չունենալով․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ի՞նչ է պետք սպասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ այս գիշեր կայանալիք նիստից, որտեղ ՀՀ-ի դիմումով քննարկվելու է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցը։ Զուտ քննարկո՞ւմ կլինի, թե՞ նաև որոշումներ կկայացվեն։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Factor TV-ին տված հարցազրույցում դժվարացավ ասել՝ հայտարարություն կամ բանաձև կընդունվի՞, թե՝ ոչ։ Ըստ փորձագետի՝ արդյունքը նման կլինի ՀՀ-ի դեմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ գումարված նիստին։

«ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները դիրքորոշումներ կհայտնեն։ Այս քայլն արդարացված է՝ հիմքեր ունի և ճիշտ է։ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներ արդեն իսկ արձագանքել են ստեղծված իրավիճակին և շատ հստակ ու հասցեական են գտնվել։ Կոչեր են ուղղվել Ադրբեջանին՝ պահանջելով ապահովել Լաչինի միջանցքում հումանիտար աղետը կանխող ազատ փոխադրումները։ Ոչ միայն հայտարարություններն ինքնին են դրական, այլև այն, որ ինստիտուցիոնալացվեց «Լաչինի միջանցք» արտահայտությունը։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի անվանափոխությունների հետ աշխարհը հաշվի չի նստում, և այն տեսակետի հետ, թե նա վերացրել է Լեռնային Ղարաբաղ հասկացությունը։ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ չի ճանաչում Լաչինի միջանցք հասկացությունը։ Բայց հայտարարություններն ամենևին այլ բանի մասին են։ Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և ՄԱԿ-ի ԱԽ մյուս երկրները կշարունակեն պնդել իրենց դիրքորոշումները միջանցքը բացելու վերաբերյալ»,- նշեց նա։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումից հետո անվտանգային իրավիճակը կրկին քննակվել էր ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Եվ ՌԴ-ից բացի՝ հիմնական բոլոր դերակատարները փաստել էին, որ Ադրբեջանն է ներխուժել ՀՀ տարածք և օկուպացրել։ Ի տարբերություն ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի՝ ռուսական կողմն ունի շատ կոնկրետ ռազմական ներկայություն Արցախում, և հայտարարություն անելուց զատ՝ ունի ռազմական կարողություն՝ գործելու, միջանցքը բացելու հարցում։ ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՌԴ-ն պահանջ կներկայացնի՞ Ադրբեջանին՝ անհապաղ բացելու Լաչինի միջանցքը կամ դուրս բերելու ՀՀ տարածքից զինված ուժերը։ Ստյոպա Սաֆարյանն ասում է՝ սեպտեմբերի 13-ից հետո գումարված ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնց արդյունքում նիստում դիրքորոշում հայտնած պետությունները ձեռնպահ մնացին խստացումներից։

«Պատճառն այն էր, որ դրանից հետո Ադրբեջանը հլու-հնազանդ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին Վաշինգտոն ուղարկեց, որտեղ ՀՀ ԱԽ քարտուղարի և Ջո Բայդենի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մասնակցությամբ տեղի ունեցան բանակցություններ, որոնց ժամանակ համաձայնեցվեցին շատ կարևոր հանգամանքներ։ Եվ ԱՄՆ-ի կազմակերպած այդ հանդիպումը թեստի նշանակություն ուներ։ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի ագրեսիայով ցույց էր տվել, որ ինքն ունի տարածքային հավակնություններ ՀՀ-ի նկատմամբ և կոնկրետ գործողությունների էր դիմել՝ թիրախավորելով թիկունքում գտնվող բնակավայրեր, փորձել էր ներխուժել ՀՀ տարածք և կտրել Զանգեզուրի միջանցքը»,- նշեց Սաֆարյանը։

Վաշինգտոնի հանդիպումից հետո, Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, Ադրբեջանը հրաժարվեց երկու պայմանավորվածությունից՝ ԼՂ-ի բնակչության իրավունքների և անվտանգության շուրջ միջազգային երաշխիքով խոսակցություն վարելուց Ստեփանակերտի հետ և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց։ Պատճառը, ըստ փորձագետի, այն է, որ Ալիևը համոզվել է՝ ինքը Ղարաբաղը չի ստանում բանակցությունների միջոցով, հիմա սառեցրել է բանակցություններն այն նպատակով, որ բլոկադայի, ռազմական ճնշումների միջոցով կնվաճի Արցախը, և այդ դեպքում միայն կվերադառնա բանակցությունների սեղան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան