Նիկոլ Փաշինյանը մամուլի խոսնակ չունի ավելի քան մեկ տարի. արդյո՞ք վարչապետի աշխատակազմի թափուր հաստիքը կլրացվի

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն ավելի քան մեկ տարի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի խոսնակ չունի: Մանե Գևորգյանը մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվել էր 44-օրյա պատերազմի ավարտից ուղիղ մեկ տարի անց՝ 2021-ի նոյեմբերի 9-ին։ Մինչ օրս պաշտոնը թափուր է:

Այս ընթացքում նվազել են վարչապետի շփումները հանրության հետ: Եթե 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանը փողոցում հաճախակի զրուցում էր քաղաքացիների հետ, պատահական սկզբունքով այցելում նրանց տներ կամ զանգահարում, ֆեյսբուքյան էջի եթերում պարբերաբար պատասխանում օգտատերերի հարցերին, կառավարությունում մամուլի ասուլիսներ կազմակերպում, ապա 44-օրյա պատերազմից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերներն ու քաղաքացիների հետ շփման մյուս ձևաչափերն իսպառ վերացան, իսկ մամուլի ասուլիսներին փոխարինելու եկան առցանց ասուլիսները, որոնց ընթացքում հնչեցվող հարցերը լրագրողները նախապես կառավարության էլեկտրոնային փոստին են ուղարկում:
Մամուլի խոսնակի պաշտոնաթող լինելուց հետո վերջին մեկ տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացրել է 4 առցանց ասուլիս, որոնց ժամանակ պատասխանել է ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերին, իսկ երկու անգամ հարցազրույց տվել Հանրային հեռուստաընկերությանը:
Հիշեցնենք՝ շփման այս ձևաչափը մեդիադաշտում լուրջ դժգոհության առիթ էր տվել, վերջին ասուլիսում մի շարք լրատվամիջոցներ բոյկոտել էին և հարցեր չէին ուղղել վարչապետին, քանի որ նախորդ ասուլիսում որոշ հարցեր չէին հնչեցվել, բացի այդ՝ լրագրողները դժգոհել էին, որ հնարավորություն չեն ունենում արձագանքել իրենց բարձրացրած հարցի պատասխանին, ինչը հնարավոր է անել դեմառդեմ շփման ժամանակ։

Մամուլի խոսնակի պաշտոնաթող լինելուց հետո վերջին մեկ տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցկացրել է վեց առցանց ասուլիս, որից առաջին երեքում պատասխանել է ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերին, իսկ մյուսներում՝ Հանրային հեռուստաընկերության:

Այս պարագայում, երբ վարչապետին հարցեր ուղղելու հնարավորությունները խիստ սահմանափակ են, մամուլի խոսնակի բացակայությունն ավելի է դժվարացնում լրագրողների աշխատանքը: Հրատապ հարցերի շուրջ վարչապետի կարծիքը ստանալու համար լրագրողները սովորաբար ստիպված են լինում սպասել այնքան, մինչև վարչապետի աշխատակազմից պատասխանում են իրենց գրավոր հարցմանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի մամուլի խոսնակի բացակայությունը լուրջ բաց է համարում հանրային հաղորդակցության առումով։

«Խոսնակի առկայություը նախևառաջ անհարժեշտ է հենց կառվարությանը՝ ապատեղեկատվության հոսքերը կանխելու և հանրության հետ արդյունավետ հաղորդակցության նպատակով։ Արդյունքում՝ լրագրողները և հանրությունը զրկվում են երկրի առաջին դեմքի գործունեության մասին հավաստի և ամոբղջական տեղեկություններ ստանալու հնարավորությունից»,- ասաց Դոյդոյանը:

Թե երբ վարչապետը կրկին խոսնակ կունենա, վարչապետի աշխատակազմից հստակ պատասխան չի հնչում: Փաշինյանը 4,5 տարի է՝ վարչապետի պաշտոնում է և այդ ընթացքում երեք մամուլի խոսնակ է ունեցել: Հեղափոխությունից հետո այդ պաշտոնը ստանձնել էր Արման Եղոյանը, որն այժմ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր է: Եղոյանի խորհրդարան գնալուց հետո խոսնակի պաշտոնում նշանակվեց Վլադիմիր Կարապետյանը, որը 2021 թվականի հունիսից Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է: Կարապետյանի պաշտոնից ազատվելուց մոտ 2 ամիս անց վարչապետի խոսնակ էր նշանակվել Մանե Գևորգյանը:

Անի Թամրազյան