Նիդեռլանդների ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը
Քաղաքականություն
15.12.2022 | 21:44Նիդեռլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակմանը։
«Նիդեռլանդներն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը և հորդորում Հայաստանին ու Ադրբեջանին՝ վերսկսել խաղաղության բանակցությունները հնարավորինս շուտ»,- ասվում է գերատեսչության թվիթերյան գրառման մեջ։
Էմմա Չոբանյան